«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին». Բագրատ սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ  հանրահավաքից առաջ, Բագրատ սրբազանն անդրադարձավ իշխանամերձ շրջանակների տարածած այն հայտարարություններին, թե «Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Բագրատ սրբազանի հետ, և շատ կոշտ զրույց են ունեցել»։

Բագրատ սրբազանն այդ հայտարարություններին ի պատասխան՝ ասաց.

«Վեհափառ հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ ու խոսում։ Դա մեր առաքելությունն է, եկեղեցու անսասանությունը, զարգացումը՝ քարոզչությունը չէ՞։

Ամեն օր էլ հորդորներ են լինում, խորհրդակցություններ էլ են լինում, միասնական խոկումներ էլ են լինում, ամեն ինչ էլ լինում է»։

Կարդացեք նաև

Հարցին՝ հնարավո՞ր է՝ կաթողիկոսը ևս լինի հրապարակում, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է  հարմար, երբ՝ ոչ։

Բագրատ սրբազանը նաև ասաց, որ հանրահավաքի ժամանակ հայտարարվելու է, թե ինչ քայլեր են նախաձեռնվելու, ինչպես, ինչ ճանապարհով  և ուր են հասնելու։

Բագրատ սրբազանը նաև հակադարձեց իշխանական շրջանակների այն քննադատություններին, որ քաղաքականությամբ զբաղվելը եկեղեցու գործը չէ։

«Իմ ասելիքը դմբոների համար չէ, նորմալ մտածող մարդկանց համար է՝ սա պայքար է ստի ու ճշմարտության։ Այս մարդիկ ստով եկել են, ստով շարունակել են և մինչև այսօր էլ ստախոս են։ Ինձ մի տարեք իրենց օրակարգ, բայց պետք է ասեմ՝ իմ ոտքերի պատմությունը հիշո՞ւմ եք։ Երբ ամբիոնից իջա ու գնացի փոքրիկ տնակը, որպեսզի բժշկական գործառույթներ կատարվեն, մարդիկ ասացին՝ գնացել է Երկրորդ նախագահին հանդիպելու։ Ես խնդիր չունեմ Երկրորդ նախագահին, Առաջին ու Երրորդ նախագահներին հանդիպելու, նաև ներկայիս կառավարության ղեկավարին, որը չկա։ Այդ ստից հետո, գոնե ներողություն խնդրեին ու ասեին՝ սուտ է ասում, ասացին՝ նմանեցում է ձեռքի սրտիկ-մրտիկին, չգիտեմ ինչ։

Հիմա ինձ մի տարեք իրենց օրակարգ, թողեք մաքուր մտքով գնանք, մաքուր մարդկանց հետ հանդիպենք»,- եզրափակեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բագրատ սրբազան, հանրահավաք, իշխանական քննադատություններ, Վեհափառն ինքը կորոշի երբ գալ

Տեսանյութեր

Լրահոս