«Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները, կարգի հրավիրեք համակարգը». Բագրատ Սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը դիմեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ հորդորելով դադարեցնել հեռախոսային հարձակումներն իր նկատմամբ։

«Տեղեկացնեմ ձեզ, նաև ԱԱԾ-ին եմ ուզում տեղեկացնել, Ձեզ հատկապես եմ ասում, պարոն Աբազյան,  Ձեր գլխավորությամբ դադարեցրեք հեռախոսային այս այլանդակ հարձակումները։ Չեմ չափազանցնում, ուղղակի կարող եմ ցույց տալ, իմ հեռախոսը հարձակման թիրախ է, երկու, երեք րոպեն մեկ հեռաձայնում են տարբեր խոսքերով՝ անջատում են, չգիտեմ ինչ գործիքներ են ուզում ներդնել։ Տելեգրամյան ալիքներով հայհոյանքների տեղուտարափ…։ Ես ծիծաղով ու ժպիտով եմ ասում՝ պարոն Աբազյան, Ձեր ամբողջ համակարգը կարգի հրավիրեք, խախտվում են քաղաքացու պարզ իրավունքները։

Դա ինձ վրա չի ազդելու, մարդու զավակներ, վահան կա վրաս, ձեր  զրահաբաճկոններից ավելի։ Ձեր զրահաբաճկոնները ոչինչ են, այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք ու ասել՝ տերն է մեր լույսն ու ապավենը, ումի՞ց եմ դողալու։ Որպեսզի թաքուն չլսեք ու նկարեք, ավելորդ մարդկանց չաշխատեցնեք, բայց լավ բաներ են սովորում, բաց ասել եմ, որ հանդիպումներ եմ ունենալու տարբեր մարդկանց հետ»,- նշեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս