Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակման վերաբերյալ խնդիրները քննարկվում են, դրանք կոնֆիդենցիալ են. Զառա Ամատունի

Ադրբեջանի իշխանություններն արդեն պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։

Այդ հանգամանքը մեծ անհանգստություն է առաջացրել, հատկապես, որ այս պահին Բաքվում ապօրինի պահվում են հայ գերիներ, պատանդներ, նրանց կապն ընտանիքների հետ հաստատվում է Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով։

168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակելուց հետո ինչպե՞ս է աշխատելու ՀՀ գրասենյակը՝ հայ պատանդներին, գերիներին այցելելու, տեղեկատվություն ստանալու, նրանց կապն ընտանիքների հետ պահելու առումով։

«Ինչպես ես հաստատել էի, մեր կազմակերպությունը Բաքվում ստացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից  այդ մտադրության մասին պաշտոնական տեղեկությունը՝ գրասենյակը փակելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

Այս պահին դրա հետ կապված խնդիրները քննարկումների մեջ են, սակայն դրանք կոնֆիդենցիալ բնույթ են կրում։ Այս պահին մենք չունենք հրապարակման համար հստակ տեղեկություններ, որպեսզի կարողանանք կիսվել»,- հակիրճ նշեց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս