«Ո՞ւմ եք ասում՝ սեփական պրինցիպներ ունեցեք, ի՞նձ, Աշոտյանի՞ն». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, թիմակիցների կողմից հնչող հայտարարություններին՝ ուղղված ՀՀԿ-ին ու Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Երկու շաբաթ է՝ այս կինոն սկսվել է, հարցը տվեցիք, դրա համար ասացի։ Կրկնում եմ՝ ո՞վ է այս թեման բացել, բայց այս ամենի մեջ մի դրական բան կա։ Մենք իմացանք, թե «Նիկոլին Հանրապետականն ու Սերժն են բերել» անբարոյական թեզի հեղինակներն ովքեր են։ Կրկնում եմ՝ այն ժամանակ, երբ մենք իրենց հետ խոսում, քննարկում էինք, մեզ ասում էին՝ «այ ցավդ տանեմ, մենք ի՞նչ կապ ունենք, իրոք, այդ ո՞վ է ասել»։

Իրենք են, չէ՞, իրենց գրասենյակի ղեկավարին ուղարկել եթեր, իրենք են տարբեր պատգամավորների միջոցով ելույթներ ունենում։

Երեկ մեր Հայկ Մամիջանյանն էլ ելույթ ունեցավ, ընկեր Աղվանն էլ, Հայկ Մամիջանյանը թուղթն ու գրիչը ձեռքին՝ այդ հարցին առհասարակ անդրադարձե՞լ է, բայց այդ մարդիկ պատրաստված՝ թուղթ ու գրիչով եկել են։ Մի հատ էլ մեզ բարոյախրատական դասեր են տալիս, թե՝ «հավատարմությունը լավ բան է, բայց սեփական պրինցիպներն ունեցեք»։ Այդ ի՞նձ եք ասում՝ պրիցիպ ունեցեք, որ ապրիլի 23-ին մենակ կռիվ եմ տվել 3 միլիոնի դեմ, թե՞ Արմեն Աշոտյանին եք ասում, որ 2 տարի է՝ նստած է ու ավելի արդյունավետ է գործում, քան ամբողջ ընդդիմությունը միասին վերցրած։ Ո՞ւմ եք, էլի, ասում՝ սեփական պրինցիպներ ունեցեք, մե՞զ»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս