
«Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված Նիկոլը խոսում է ուրիշների մաշվածությունից». Էդուարդ Շարմազանով
«Դեռ տարածք է տալիս, Արցախ, գերիներ, ի՞նչն է հետ բերում։ Երկրի հերն անիծել, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք»,- այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գյումրիում արված հայտարարությանը, թե «ամեն ինչ հատիկ առ հատիկ վերադարձնելու է պետությանը»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի տեղապահն է Հայաստանում։
«Երբ ասում է՝ ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքն Էրդողանի ու Ալիևի իշխանության տեղապահն է Հայաստանում։ ՀՀ որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ անկախության հռչակագիրը, Արցախի ինքնորոշման իրավունքը, չի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Երբեք հարցականի տակ չի դրել Արարատի կապը ժողովրդի հետ, ցեղասպանության միջազգային ճանաչումը, ու այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանն անկախության հետ այնքան կապ ունի, ինչքան Ալիևը կապ ունի մարդասիրության հետ։
Իսկ այդ մաշված-մուշված, նման կիսատ բաներ որ խոսում է… Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունի՞ց։ Ալիևի ու Էրդողանի արանքում մաշվել է, Հայաստանի պետությունն էլ հետը մաշել է, ինքն ի՞նչ կապ ունի անկախության հետ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում