Ազգային ժողովն այսօր 85 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունից էլ գիտենք, որ բավականին մեծ ծավալ են կազմում սովորական գրիպից մահվան դեպքերը: Կորոնավիրուսը վիրուսի մի տեսակ է, որը, չեմ կարծում, թե զարհուրելի վտանգ է՝ աշխարհի առաջ կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը ստացված էր և բարձր մակարդակի:
«Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել Մինսկի խմբի ցանկացած անդամի հետ: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել և եղել են այլ անդամների հետ ևս, այստեղ որևէ խնդիր չկա: Խնդիրներ են առաջանում այնտեղ, երբ Թուրքիան հավակնություններ է ցուցաբերում Արցախի հարցում ավելի մեծ դեր ունենալու համար: Բոլորն էլ ակնհայտորեն գիտեն, որ Թուրքիան աջակցում է կողմերից մեկին, հետևաբար՝ այդ գործընթացի մեջ որևէ դերակատարում չի կարող ունենալ, ինչը, կարծում եմ, ակնհայտ է նաև միջազգային հանրությանը»,- նշեց Միքայել Զոլյանը:
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որով նախատեսված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհերի հետ, ինչն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր մեթոդներ կան՝ հասկանալու համար՝ պաշտոնյան իր գույքը ապօրինի՞ է ձեռք բերել, թե՞ ոչ:
«ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այն պատգամավորները, որոնք կարծում են, թե այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը չի հակասի Սահմանադրությանը, այդ առաջարկները կընդունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վեթինգ չիրականացրեցին, փոխարենը՝ բերեցին ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով այս հանդիպմանը և դրա հետևանքներին՝ նկատեց՝ սա առաջին հանդիպումը չէր, քանի որ Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր պարզաբանեց, որ օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, երբ անդրադարձել էր իրավապաշտպանների՝ բանակում կատարվող իրադարձություններին տրվող գնահատականներին՝ չի սպառնացել նրանց, ինչպես նրանք են ասում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով դեռ վաղ է հայտարարել հանրաքվեի հետաձգման մասին, քանի որ դեռ մեկ ամիս կա, և չգիտեն, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այն, որ կորոնավիրուսի համար կարանտինը Ծաղկաձորում անցկացնելու որոշման հետևանքով այնտեղ բոլոր հյուրանոցները դատարկ են, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրա մասին արդեն խոսել է:
«Ես հենց առաջին օրն եմ ասել, այդ սկզբունքով ու ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, դրա համար անհրաժեշտ է առողջացման ծրագիր: Մարդիկ ինչ ունեն՝ բանկերում վարկի տակ է, գոնե պետք է աշխատեն այդ ամենը վերադարձնեն մարդկանց, որ զգան հեղափոխություն է եղել, ծրագիր կա: Գարուն է գալիս, մի հատ տեսեք՝ գյուղատնտեսության մեջ ինչ է լինում, տրանսպորտը տրամադրեմ, գնացեք գյուղեր՝ մարդիկ ո՛չ սերմ ունեն, ո՛չ մեխանիզացիա կա: Մարդն այսօր ուզում է, որ մութը ընկնի ու էլ լույսը չբացվի, որ հանկարծ առավոտյան խնդիրներ չունենա: Կարող է տնտեսական աճ կա, բայց այդ աճը չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի, վարկերի փակման վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ դեղատներից դիմակներ չի՞ կարողացել ձեռք բերել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը դրա կարիքը չունի. «Ես ասում եմ, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում: Եթե մարդիկ լսում են առաջարկները, ուրեմն բարի պետք է լինեն ու այդ ամենը կատարեն, այլ ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ: Բոլորս էլ գիտենք, որ Իրանից Հայաստան են եկել մեր հայրենակիցները, իհարկե, պետք է գան, սա նրանց հայրենիքն է, բայց այսօր դուք էլ գիտեք, որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է, ուրեմն պարտադիր էր, որ այդ մարդկանց կարանտին տանեին, դիագնոզը վերցնեին, սա էլ հո տնտեսություն չի, որ չկարողանան հասկանալ, ձեր ցավը տանեմ, սա հասարակ բան է: Միայն թողնես՝ արդարանան, չի կարելի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, գործն իրավական մարմինների տիրույթում է, իրենք թող քննեն և իրենց կարծիքը հայտնեն, այնպես որ՝ ավելացնելու այլ բան չունեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցւթյան ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի և հարցին, արդյո՞ք այդ շենքերի կառուցման հետ կապված որևէ առնչություն ունի:
Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված՝ մեկուսացվել է 32 անձ, նրանց մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։
Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման գործընթացի խնդիրների առնչությամբ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նոր տեղեկատվություն այս պահին չունի, այն է, ինչ եղել է երեկվա դրությամբ։
168.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ քաղաքում «Այո»-ի շտաբի ղեկավարն ինքն է և վստահեցնում է, որ այդ «արարողությունն» իրենց շտաբի կողմից չի ղեկավարվել, պարզապես այն քաղաքացիների կողմից ինքնաբուխ ակցիա է եղել։
Մարտի 1-ին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել, որևէ մեկը չի վնասվել, այժմ ամեն ինչ կարգին է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց համայնքապետարանի առաջատար մասնագետ Մեխակ Ստեփանյանը:
Հասկանում եմ, որ որոշող ընդունողները և կառավարողներն ամենայն հավանականությամբ ներդրումների հետ կապված որևէ բան չունեն ասելու և ժամանակ շահելու համար պատճառաբանություններ են բերում, որոնց մեջ մտնում է ամեն ինչ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի խնդիրը։ Ակնհայտ է, որ այս ամենն իրավական չէ, և այս ամենի մասին խոսելը պարզապես անիմաստ է, որևէ տրամաբանական վերլուծության չի ենթարկվում։ Նման տրամաբանության պարագայում ներդրողը որևէ պարագայում ռիսկի չի դիմի տվյալ երկրում գործունեություն ծավալելու համար։
Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը վերականգնել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Թբիլիսիի օդանավակայանի կայքում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան երկու չվերթը, որը պետք է կայանար այսօր երեկոյան։ Չվերթը պետք է կատարեին «Georgian Airways» և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները։
Փետրվարի 28-ին հակառակորդը կեսօրին կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանդարտ է։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ «պետական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք շատ չարացած են մեծ մասի վրա, հեղափոխության վրա… նաև նախարարների պարտականությունն է՝ լիցքաթափվելու հնարավորություն տալ այդ մարդկանց, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու, թող էդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն-գնան, զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա ընդդիմություն լինելը կարող է ավելի եկամտաբեր լինել»:
Հունվարի 15-ին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա մի քանի ամիս գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի սկզբից Իդլիբում իրավիճակն անհամեմատ լարվել է, ինչը պայմանավորված է սիրիական կառավարական ուժերի կողմից շրջանի ազատագրման գործողությունների ակտիվացմամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններն առ այն, որ Արցախի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև իրենց հարցն է, նոր դիրքորոշում չէ, Թուրքիան դա որդեգրել է դեռևս 90-ականներին, և այն ժամանակ էլ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները այդ տրամաբանության մեջ էին։
Փետրվարի 18-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նշեց, որ 2019 թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակի պատճառով տեղի ունեցած պաշտոնանկություններն իրավիճակի վերաբերյալ եղած հետևություններից ընդամենը մեկն է: Նա վստահեցնում է՝ իրականում շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում։