«Նոր բանակցող պետք է գա, որ ոչ թե սանիտմետր առ սանտիմետր Հայաստանը տա, այլ մետր առ մետր հետ բերի». Սպատակ Սեյրանյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի նորօրյա պատմության ամենախայտառակ փատաթուղթը, որը ստորագրելուց հետո, երբ Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, ամեն իրեն հարգող մարդ պետք է հրաժարական տար, բայց նման բան տեղի չունեցավ։

«Ինչ արեց ինքը, անում է այն, ինչ անում էր 2,5 տարի, խաբեց, 2,5 տարի խաբում էր, պատերազմի ժամանակ խաբում էր, ստորագրելուց հետո էլ խաբում է ու չի ասում, թե մեջն ինչ կետեր կան»,- Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը։

Նա նաև շեշտեց, որ վարչապետը 2,5 տարի առաջ հասարակությանը բաժանեց սևերի և սպիտակների, մարդկանց հանեց իրար դեմ, այն ժամանակ, երբ տղաները խրամատում կռվում էին, նորից հային հայի դեմ էր հանում։

«Այսօր էլ իր աշխատասենյակի դեմ էկրան է տնկել, ինչ-որ լակոտ-լուկուտներով ասում է, թե գալու ենք ղարաբաղցիներին Հայաստանից ռադ անենք ու այդ տականքների հովանավորողն ինքն է։ Հետո չասի, թե ես տեղյակ չէի, ու ոչ ոք իշխանությունից չասի, թե տեղյակ չէ, թե ինչ է անում։ Նա մեղքը բարդեց բոլորի վրա, ինչպես արել է 2,5 տարի։ Կորոնավիրուսի մեջ ժողովուրդն է մեղավոր, տնտեսությունը վարի է  գնում՝ ժողովուրդն է մեղավոր, հիմա էլ երևի ուզում է  ասել, որ այն զոհված տղերքը մեղավոր են, որ զոհվեցին, հա՞։ Այստեղ հավաքվածներին էլ խաբում է, թե իմաստ չկա հավաքվելու, քանի որ ամեն ինչ որոշված է, սուտ է, իր ղազագիրը փոխելու շանս ունենք։ Նոր բանակցող պետք է գա, որը սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը  ոչ թե տա, այլ մետր առ մետր հետ բերի»,- հանրահավաքում հայտարարեց Ս. Սեյրանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս