Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր 2008 թվականին արված տեսանյութով և կից գրել. «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Լուսինե Առաքելյանն այսօր ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ այս լուրը արդեն երկու օր շրջանառվում էր, սակայն Լուսինե Առաքելյանը հերքել էր` նշելով, որ իր՝ աշխատանքից ազատման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Վերահաստատում եմ, որ արդարադատության մասով լուրջ մտահոգություններ ունեմ նաև այսօր, խոսքը ոչ միայն ծանրաբեռնվածության մասին է, այլև շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր։ Մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ եմ տեսնում ոչ միայն դատարաններում, այլև այլ մարմիններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի շրջափակումը հեղափոխության հերթական փուլն է եղել, որն իրականացվել է «օրենքի բոլոր պահանջների ու պայմանների պահպանմամբ»։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփելով տարին՝ անդրադարձավ նաև հացադուլի մեջ գտնվող կալանավորի հարցին։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին և ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքին, նշեց, թե բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով, քանի որ այսօր Հայաստանում կան շատ նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2019 թվականին ոլորտում եղած ձեռքբերումները, առանձնացրեց դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը:
«Կարող էին գոնե մեզ բացասական պատասխան տալ, չէ՞ որ խոսքը զոհվածների մասին է, պետության իսկական տերերի։ Պետության լիիրավ տերերն այդ տղաներն են, այլ ոչ թե այսօրվա Կառավարության փափուկ աթոռներին նստած պաշտոնյաները։ Այդ աթոռները նրանց տրվել են մեր որդիների արյան գնի հաշվին։ Կարծում եմ՝ այս ամենը Կառավարության կողմից մեր հանդեպ արհամարհանք է»,- ասաց Սաթենիկ Խլղաթյանը։
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։
Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած հայտնաբերված Արթուր Աջամյանի հարազատներն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի խոսքով՝ Քոչարյանի աջակիցներն այնքան շատ են, որ ոչ բոլորն են իրար ճանաչում, ուստի լավ առիթ է շփվելու և միմյանց ավելի լավ ճանաչելու համար։
«Այսօր լրանում է 365-րդ օրը, ինչ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Երեկ ձերբակալվել է նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Քոչարյանի ընկերն է, նրա ընտանիքի բարեկամը, ուստի այսօր այստեղ կհնչի նաև Քոչարյանի ուղերձը՝ ուղղված իր բոլոր աջակիցներին ու բոլոր բարեկամներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահ է, որ հոր հետ կապված կեղծիքը մի օր ավարտվելու է։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
«Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանի գնահատականներում հստակ է, որ անթույլատրելի է բանակցություններում «ադրբեջանական համայնք» կոչվածի մասնակցությունը, ապա վարչապետի ելույթում մենք նման բան չլսեցինք։ Մեր մտահոգությունները բոլոր այն հայտարարություններն են, որոնք արվել են Հայաստանի իշխանության կողմից։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Այս ամենի արդյունքը մենք տեսանք, երբ Լավրովն ապտակ հասցրեց Հայաստանի իշխանություններին։
«Բազմիցս նշել ենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի և առհասարակ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը և Արցախը հաղթել են ապրիլյան պատերազմում։ Մենք հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունենք, մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում: Ավելին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ապրիլյանի հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է խոսելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։
ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ առերեսման մանրամասներից տեղյակ չէ։
ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Հայաստանի ներքին քաղաքական տարին՝ նշեց, որ քաղաքական առումով տարին Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր, որոնք տվել են հեղափոխության առաջին օրվանից:
Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը չի կարող Կառավարության և արտախորհրդարանական ընդդիմության համար հարթակ լինել, ինչպես այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո օրվա իշխանությունը չի ներկայացրել երկրի զարգացման տեսլական, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հագել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը և ըստ այդ կոստյումի՝ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ամփոփելով ներքաղաքական տարին։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ նշեց, որ արձանագրելու շատ բան չկա, քանի որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները պետք է ներկայացնեին Հայաստանի զարգացման տեսլականը, վեկտորը, դրանից բխող հայեցակարգերը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Ըստ նրա՝ տարվա ընթացքում տեսել են ընդամենը երկու օրենք՝ Կառավարության ծրագիրը՝ անկախ իր որակից, և Հարկային օրենսգիրքը:
«Նման պարագայում արդեն կասկած է հարուցում՝ արդյո՞ք նրանք ի զորու են այս պահին որոշում կայացնելու այդ մարդկանց մասով, որոնք պետությանն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն են ցուցաբերել։ Այսինքն՝ այստեղ դատական իշխանության ինքնամաքրման գործընթացը, որն այդ պահին պետք է իրականացվի, պետք է սկսվի հենց Հայկ Հովհաննիսյանից»։
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները մասամբ իրենց քաղաքական ուժին չեն բավարարում, այս պատճառով էլ փետրվարին դեմ էին քվեարկել Կառավարության հնգամյա ծրագրին և 2020 թվականի պետական բյուջեի նախագծին։
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունում չի քննարկվել։ Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք կուսակցության ներսում Հանրային խորհրդի նախագահի թեկնածուների հարց քննարկվել է, և արդյո՞ք կարծիքներ հնչել են։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ կազմակերպված ստորագրահավաքին, նշեց, որ քաղաքացիները, որոնք այս դեպքում մշակույթի գործիչներ են, օգտվել են սահմանադրությամբ և օրենքով իրենց ընձեռված իրավունքից։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադառնալով մշակույթի գործիչների ստորագրահավաքին՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ասաց, որ չի ցանկանում դիտարկել այն, թե ում համար է ստորագրվել այդ ամենը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի ողջունում Հանրային խորհրդի նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի պահվածքը՝ լրատվամիջոցներին ցանկալիների և ոչ ցանկալիների բաժանելու և այն վերաբերմունքի համար, որը վերջինս ցուցաբերում է առանձին լրատվամիջոցների նկատմամբ:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանի բնակչությանը մատչելի ու հասանելի բուժօգնություն մատուցելու դեպքում ապահովագրական համակարգն այլընտրանք չունի:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման մասշտաբներն այն չափի են հասնում, որ այն հնարավոր չէր կազմակերպել մեկ-երկու հոգու մասնակցությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ 2019 թվականը տնտեսական առումով շատ հաջող էր, քանի որ գերակատարվել են իրենց բոլոր սպասումները։ «Ունենք հարկային մուտքերի շատ բարձր աճ, նախատեսվածից ավելի, ընդ որում՝ այդ ամենին հասել ենք առանց «տեռորի», այսինքն՝ առանց հարկային փոփոխությունների։ Օրինակ՝ ծախսերի մասով, վերջերս շատ են խոսում, որ շատ չենք ծախսել, ժլատություն ենք արել, բայց իրականում մենք ծախսել ենք շատ ավելին, քան նախորդ տարիներին, և ստացել ենք շատ ավելի մեծ արդյունք։