«Եթե ես լինեի, իմ մանդատը վայր կդնեի և խմբակցությունից դուրս գալու հայտարարություն չէի անի». Հակոբ Սիմիդյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի մասին՝ նշելով, որ վարչապետն արդեն դրա հետ կապված մեկնաբանություններ տվել է:

«Իրականությունն այն է, ինչ կա հրապարակային, որևէ թաքուն գործընթաց չկա, ըստ այդմ եկեք հիմնվենք այդ տեղեկատվության վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Սիմիդյանը:

Նա նաև շեշտեց, որ չի ցանկանում անդրադառնալ իր այն գործընկերներին, որոնք իրենց մանդատը վայր են դրել, քանի որ հնարավոր է իր ասածների մեջ մեղադրական ենթատեքստ փնտրեն:

«Եթե, օրինակ, ես լինեի, իմ մանդատը վայր կդնեի և խմբակցությունից դուրս գալու հայտարարություն չէի անի, կարծում եմ՝ դա ավելի ազնիվ է»,- շեշտեց Հակոբ Սիմիդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30