«Դիմում եմ ԱԱԾ՝ զբաղվե՛ք Նիկոլ Փաշինյանով». Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Արցախը հայ ժողովրդի նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, Արցախը համայն հայ ժողովրդի գուրգուրանքի, հոգածության, հպարտության սիմվոլն էր։

«2,5 տարի առաջ մարդկանց ինչ-որ խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահությունը՝ եկավ իշխանության, իշխանության եկան մարդիկ, ովքեր իրենց անցյալով, կենսագրությամբ, գործունեությամբ՝ որևէ կապ ու առնչություն չունեին Արցախի ազատագրական պայքարի ու մեր ազգային համակարգի հետ։ Անցնող 2,5 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը զավթած խմբակը ամեն ինչ արեց մեր ազգային դիմադրությունը թուլացնելու համար»,- իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև շեշտեց, որ այս տարիների ընթացքում իշխանությունը հետևողականորեն վատաբանեց բանակին, և այդ գործը վստահված էր Անդրանիկ Քոչարյանին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շետեց, որ ՀՀ վարչապետն Արցախի հարցի լուծման հետ կապված որևէ հայեցակարգ չի ունեցել և անցնող 2,5 տարվա ընթացքում իրար հակասող, անհասկանալի բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել։

«Նախ՝ հայտարարեց, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, այնուհետև հայտարարեց, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ հետո ասաց, որ մեջտեղ պետք է բերել հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար, դրանից հետո էլ ասեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Էդ մարդն անհասկանալի է  եղել և չի ունեցել որևէ հայեցակարգ Արցախի լուծման համար, փչացրել է մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից երկրների հետ, որի արդյունքում էլ մեզ բերեց-հասցրեց պատերազմի։ Ժողովուրդ, սա անեծք է, պատիժ է մեր ժողովրդի գլխին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս