
«Իրականությունն այն է, ինչ կա հրապարակային, որևէ թաքուն գործընթաց չկա». Հակոբ Սիմիդյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի մասին, նշելով, որ վարչապետն արդեն դրա հետ կապված մեկնաբանություններ տվել է:
«Իրականությունն այն է, ինչ կա հրապարակային, որևէ թաքուն գործընթաց չկա, ըստ այդմ եկեք հիմնվենք այդ տեղեկատվության վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Սիմիդյանը:
Նա նաև շեշտեց, որ չի ցանկանում անդրադառնալ իր այն գործընկերներին, որոնք իրենց մանդատը վայր են դրել, քանի որ հնարավոր է իր ասածների մեջ մեղադրական ենթատեքստ փնտրեն:
«Եթե, օրինակ, ես լինեի, իմ մանդատը վայր կդնեի և խմբակցությունից դուրս գալու հայտարարություն չէի անի, կարծում եմ՝ դա ավելի ազնիվ է»,- ասաց Հակոբ Սիմիդյանը: