«Որոշել էինք հասկանալ, ինչու է նման հայտարարություն արել». Հակոբ Սիմիդյանը՝ Վարդան Աթաբեկյանի առանձնատան մոտ ինչ-որ մեքենաներով տղաների գնալու մասին

Նոյեմբերի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխանական խմբակցությունից և այսուհետև գործելու է՝ որպես անկախ պատգամավոր:

Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Այնուհետև հայտնի դարձավ, որ պատգամավորի տուն գնացողներից մեկը «Իմ քայլը»  խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է եղել:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հակոբ Սիմիդյանը մանրամասնեց դեպքը՝ նշելով. «Պատգամավորներ շատ են եղել, ուզեցել են իրենց գործընկերոջը տեսնեն, քանի որ նրա հայտարարությունը ուշ ժամի է եղել, որոշել էինք հանդիպել, զրուցել: Որոշել էինք հասկանալ, ինչու է նման հայտարարություն արել, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ մենք իրար հետ էինք եղել: Մենք մեր ընկերների հետ զրուցում ենք, այստեղ որևէ կրիմինալ ու արտառոց բան չկա»,- շեշտեց իշխանական խմբակցության քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս