«Նման բան չկա, նա փորձում է արդարացնել իր գրառումը». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԶՈւ-ն օգտագործելու հայտարարության մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում պետք է վերացվի ռազմական դրության ռեժիմը, որի համար էլ փորձում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, սակայն ԱԺ խորհրդի նիստում իշխանական պատգամավորները չեն ապահովում բավարար քվորում:
Ինչ վերաբերում է իր մասնակցությանը տարբեր քաղաքական ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել, սակայն շարժվում են սեփական օրակարգով:
«ԼՀԿ-ն իր ճանապարհային քարտեզը հրապարակել է, մյուս քաղաքական բոլոր ուժերն իրենց հայտարարություններով ըստ էության միանում են այդ հայտարարությանը: Գնդակն իշխանության դաշտում է: Սահմանադրությամբ չարգելված բոլոր մեթոդները մեզ համար ընդունելի են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, թե հարկ եղած դեպքում կարող է օգտագործել Զինված ուժերին՝ հասարակական կարգը պահպանելու համար, Էդմոն Մարուքյաննն ասաց, որ այդ ամենը դատապարտելի է, և նա չի կարող զորքեր կիրառել:
«Նման բան չկա, նա փորձում է արդարացնել իր գրառումը, որտեղ նշել էր, որ՝ առաջնագծի զինվորներ, եկեք Երևան, և այլն: Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերը չեն կարող ներգրավվել քաղաքական գործընթացներում»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում