
ՀԱԿ կուսակցությունը նոր տարբերանշան կունենա՞

Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ)` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) անվանափոխվելուց հետո արդյոք փոփոխվելո՞ւ է նաև կուսակցության տարբերանշանը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Համագումարին կներկայացնենք: Մի երկու օրից կտեսնենք, դեռ չեմ ցանկանում մանրամասնել»: Հարցին, թե, այնուամենայնիվ, տարբերանշանի փոփոխման հարցը քննարկվո՞ւմ է, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Այո»:
Նույն հարցով 168.am-ը դիմեց նաև ՀԱԿ դաշինքի խոսնակ Արման Մուսինյանին, ով, սակայն, պատասխանեց, որ Հայ ազգային կոնգրեսի լոգոն շարունակելու է մնալ նույնը: