Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի պաշտոնավարման արդյունքում Ղարաբաղը կորցրել է իր տեղը բանակցությունների սեղանից (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ժառագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանի կողմից խորհրդարան ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկելու:

ՀԱԿ պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը թերևս միակն է, ով դրական է վերաբերում օրենքի նախագծին: «Ես համարում եմ սա պատեհ առիթ՝ անվաստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականության հանդեպ։ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի պաշտոնավարման արդյունքում Ղարաբաղը կորցրել է իր տեղը բանակցությունների սեղանից և միջազգային բազմաթիվ ատյաններ փաստաթղթեր են ընդունվել, որ իրենց ընկալմամբ ԼՂՀ հարցը տարածքային վեճ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, ինչը հարցի բովանադակության բացահայտ խեղաթյուրում է։ Վերջին նմանօրրինակ բանաձև ընդունվել է հոկտեմբերի 23-ին ԵԽ-ի կողմից»,- հիշեցրեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա ՀՀ իշխանությունների վարած արտաքին ձախողած քաղաքականության արդյունք է։

Ըստ նրա՝ գործող իշխանությունը չունի պատկերացում, թե ինչպես է Ղարաբաղին վերադաձնելու բանակցային սեղանի շուրջ: Անդրադառնալով Զորի Բալայանի «տխրահռչակ հոդվածին», նա ասաց. «Սա նշանակում է փաստացի հրաժարում բոլոր այն նպատակներից ու իդեալներից, որոնք ժողովուրդը որդեգրել է 88-ի Ղարբաղյան շարժման տարիներին և որոնք դրված են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության հիմքում:

Իրավական, սոցիալական, արտաքին քաղաքական մակարդակներում հետևողական քայլեր են արվում ԼՂՀ անկախության իդեալնները ՀՀ քաղաքացու գիտակցությունից արմատախիլ անելու համար: Ամեն ինչ արվում է, որպեսզի 88-ի անկախության պայքարն ընկալվի որպես չհասկացված մի քայլ, էմոցիոնալ պայքար, ինչը չի համապատասխանում էությանը։ Ես կողմ եմ քվեարկելու ոչ այն պատճառով, որ դեմ եմ սառը և պրագմատիկ հաշվարկին, այլ այն պատճառով, որ օրվա իրավիճակը հասկանում եմ սառը և պրագմատիկ, հատկապես հիմա, որ պետք է հստակ ուղերձ հղել միջազգային հանրությանը, սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Հայաստանում կան մարդիկ, ուժեր, ովքեր ՀՀ-ի անկախությանը հավատում են նույնպիսի ոգևորությամբ ու ուժգնությամբ, ինչպես հավատում էին 88-ին։ Ես քվեարկելու եմ հանուն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության և քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության»:

Տեսանյութեր

Լրահոս