«Ասել, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ինստիտուցիոնալ բնույթի ճգնաժամեր չեն լինելու, սուտ կլինի։ Անշուշտ կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, ինքը գործելու է հին խորհրդարանական մեծամասնության պայմաններում և ձեռք բերված ինչ-որ ստատուս-քվոյի շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
«Կարեն Կարապետյանի հետ արդեն 1.5 տարի հանդիպում չեմ ունեցել, Սերժ Սարգսյանի հետ՝ նույնպես»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ես ասել եմ՝ սա ժողովրդի հաղթանակն է, և մենք այսօր պետք է ընդունենք ժողովրդի որոշումը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ից եղե՞լ են վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկներ։ «Տարբեր կուսակցություններից, տարբեր կառույցներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել են։ Ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»,-ի […]
«Երեկ մենք խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ ժամանակի սղության պատճառով մեր հարցերը մնացին կիսատ։ Դրանից հետո որոշում կայացրինք՝ երեկոյան ևս մեկ անգամ խմբակցության նիստ անցկացնել»։
«Այսօր Նիկոլի գլխավորությամբ կարողացավ ստեղծել մի հզոր բանակ, այն բանակը, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, երջանկության, հպարտության»:
Լողորդ Շավարշ Կարապետյանն այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց. «Լեզուս պապանձվում է, սիրելիներս, չեմ կարող խոսել»։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա քայլերթի ժամանակ պարզաբանեց, թե ինչ կար իր ուսապարկում, որը միշտ կրում էր։ Նա ասաց, որ այնտեղ առաջին անհրաժեշտության իրեր էին՝ համակարգիչ, լարեր, լիցքավորիչներ, քաղցրավենիք։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին այսօրվա քայլերթի ժամանակ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նա մեկ անգամ չէ, որ կարևորել է Վանո Սիրադեղյանի դերն իր քաղաքական կարիերայում, ապա հարց ուղղեց՝ այս հեղափոխության կորիզը կաղմող սերունդը նրան չի տեսել, այդ հնարավորությունը կլինի՞։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների հետ։
««Ելք» խմբակցության նիստի ժամանակ կառավարության կազմ չի քննարկվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, ապա վերջին 23 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն նոր վարչապետ կընտրի: Դեռևս միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հրաժարվել է ԵՏՄ-ից դուրս գալու ծրագրից։
«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսն անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում»:
«Ողջունեք, Չալոն մեզ հետ է»,- Հանրապետության հրապարակում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ով է Չալոն։
«Մենք հասանք մի կետի, երբ հնի դիմադրությունը սկսում է վնասել մեր պետականությանը։ Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ իրենից բացի՝ ուրիշ վարչապետ չպետք է լինի, հենց դա նկատի ունեի ես, երբ ասում էի, որ Նիկոլից բացի՝ այլ թեկնածուի օգտին քվեարկելը հարվածելու է պետականությանը»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանն այսօր Հանրապետության հրապարակում կոչ արեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին միահամուռ մասնակցություն ունենալ և փակել այն մարդկանց բերանները, ովքեր կասկածում են իրենց իրավագիտակցության մեջ։
«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ տարբեր մարդիկ շատ վատ բաներ են արել այս տարիների ընթացքում և այս օրերին ՀՀ-ում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու, բայց ուզում եմ բոլորը հիշեն՝ եթե իրենցից որևէ մեկը համարձակվի օրենք խախտել, կպատժվի օրենքի ամենայն խստությամբ»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իրենց շարժման մասին ապատեղեկատվություն են տարածում:
Ցուցարարները շարունակում են փակ պահել փողոցները։ Մաշտոցի պողոտան ամբողջությամբ փակ է, բոլոր խաչմերուկներին ցուցարարների խմբեր կան, որոնք թույլ չեն տալիս մեքենաներին անցնել։ Ցուցարարները ճանապարհ են տալիս միայն շտապօգնության մեքենաներին։
Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Երբ ազգը դառնում է բանակ՝ նա երբեք ծնկի չի գա»։
Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց խորհրդարանական բոլոր ուժերին, պատգամավորներին:
«Ոմանք հույս ունեին, որ ժողովուրդն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել։ Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ այս պրոցեսն ավարտին հասցնելու համար։ Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ, թեև իր ելույթները միշտ կարճ են, բայց «դիպուկ են»։
«Թուրքերը հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն։ Նրանք լեգենդներ են հորինում, որովհետև շատ տխուր է իրականությունը․ առանց ՀՀ-ի մասնակցի մասնակցության՝ ԼՂՀ ինքնավար մարզը, որտեղ մոտ 100 հազար հայ կար, հաղթեց մոտ 5-6 մլն Ադրբեջանի Հանրապետությանը։ Ճիշտ է, ՀՀ-ն մի քանի ստորաբաժանում ուղարկել է այնտեղ, բայց այդ մի քանիսն իրոք մի քանիս էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կույր են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հասկանալ՝ ադրբեջանական զորքերի տեղաշարժ եղել է։
«Սերժ Սարգսյանը հենց սրանում էր սխալվել. նա ասում էր՝ Նիկոլի համար ո՞վ է հրապարակ դուրս գալու։ Բայց նա այդպես էլ չհասկացավ, որ, այո՛, Նիկոլի համար մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս, մարդիկ դուրս են գալիս իրենց իրավունքի, արժանապատվության, ընտանիքների համար»:
«Ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս՝ մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհով։ Ասել ենք և ասում ենք, որ մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու»,- Գյումրիի Վարդանանց հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, և հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեկիցը։ Որևէ կասկած չկա, որ այս հզոր և ոգեղեն ժողովուրդը հաղթելու է Արցախյան հակամարտությունը, կոռուպցիային, աղքատությանը, տնտեսության բնագավառում է հզոր հաղթանակներ տանելու, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը և սկսելու է մի մեծ երթ՝ աշխարհի բոլոր անկյուններից՝ դեպի այս երջանիկ հայրենիքը»:
«Այսօր և այսուհետ էլ չկա Երևան, Գյումրի, Վանաձոր և այլն, կա ազատ հայ ժողովուրդ, որն այսօր Գյումրիում է»,- այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց դերասան Հայկ Մարությանը՝ նշելով, որ այս տարի պարզել է՝ նաև գյումրեցի է։