«Քարտերը մեր ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից հավաքվել էին, և նրանք քվեարկեցին ձեռքով». Էդմոն Մարուքյան

«Առավոտից ասում ենք, որ այս նախագիծն ուզում են ընդունել նրա համար, որ վարչապետի հրաժարականի պարագայով խորհրդարանը ցրելու ընթացակարգը խափանվի»,-ԱԺ նիստերի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Իրենք ասում էին՝ ոչ, դրա համար չէ, դա ուղղակի մի ուժ է արել, մյուս ուժերը կապ չունեն, հիմա տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն՝ բացի «Ելք» խմբակցությունից։ Սրանով՝ հաշվիչ հանձնաժողովով հաշվեցին, որ 61 կողմ եղավ, ընդունվեց օրենքը, բայց ես կրկնում եմ՝ Սահմանադրությունը շատ հստակ ասում է, որ եթե հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում վարչապետը չի ընտրվում, ուրեմն՝ խորհրդարանն օրենքի ուժով արձակվում է։ Հետևաբար, այս օրենքը, որ ընդունվել է, որ իբր թե ընդհատեն նիստն ու պահեն այդ ժամկետը, ուժ չունի»,-ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անհանգստանալու որևէ առիթ չունի՞, պատասխանեց «Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Ժողովուրդը պետք է անհանգստանա»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքը օրենք դառնալու համար պետք է ստորագրվի, և վարչապետի հրաժարականից 14 օր հետո, եթե նոր վարչապետ չընտրվի, նրա խոսքով՝ ԱԺ-ն պետք է լուծարվի. «Քարտերը մեր ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից հավաքվել էին, և նրանք քվեարկեցին ձեռքով։ Ուղիղ հեռարձակում չկար, ժողովուրդը չի նայել այս նիստը»։

«Այդ բանդան գողեգող ուզում է մի ամբողջ հայ ժողովրդի ճնշման տանի, տանի անդունդ։ Էս քվեարկություն չէր, գողություն էր»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031