168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատեց, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից։
Այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» ՀՀ կառավարության եզրակացությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները:
«Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»:
«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և պետական բյուջե վերադարձվող գումարներին։
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: Այդ գրքերի ցանկում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև»-ը, «Ապուշների ուղևորություն»-ը, Վահրամ Մարտիորսյանի «Սերը՝ Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» և այլ գրքեր:
«Կարող ենք, առաջին հերթին, սպասել մեր հանդիպմանը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կարո՞ղ ենք, սպասել թե՞ ոչ:
Այսօր կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտնեց, որ «Անտարես» հրատարկությունից գրքեր են նվեր ստացել:
«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում»:
«Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, համենայնդեպս, այդպիսի իրավական ակտ կամ հրաման չկա, չկա հարուցված քրեական գործ, կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը:
«Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունը արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»:
«Մենք մաղթում ենք, աղոթում ենք, որ Աստծո զորությամբ այս խնդիրը հարթվի, և մեր եկեղեցին վերագտնի իր անդորրը, աղոթական, ամենօրյա կյանքը, ինչը շարունակվում է, բայց հասկանալի է, որ ամեն հոգևորական հավատացյալ հոգու տագնապով է կանգնում աղոթքի և անհանգստություն ունի իր հոգեկան աշխարհում»։
«Ներդրումների հիմնական ծավալն այն նախագծերի շրջանակներում է, որոնք արդեն առկա են՝ «Էռնեկյան» հիմնադրամի, Կոնվերսբանկի, օդանավակայանի գործունեության արդյունքում եղած ներդրումներն են, որոնք բավականին լայն ծավալներ ունեն»։
Տեր Ասողիկն ընդգծեց՝ նման հայտարարություններ անում են մարդիկ, ովքեր Գեղարդին երբեք չեն առնչվել, Գեղարդն իր օրում երբեք չեն տեսել, Գեղարդով չեն զբաղվել, համեմատականը չեն կատարել և անտեղյակ են պատմական փաստաթղթերին, վկայություններին.
«Այստեղից միանգամից գնալու եմ Ղարաբաղ։ Կարծում եմ՝ Ղարաբաղում վիճակահանության կմասնակցեմ»,-Շենգավիթի զինկոմիսարիատում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրներում քաղաքական պատճառներ միշտ էլ կան։ 168.am-ի հետ զրուցում նա ասաց, որ ո՛չ վրացական կողմին է վստահում, ո՛չ ռուսական։
Արմեն Բադալյանը նկատեց՝ հիմա այս «մասկի շոու» տեսարանները հասարակության համար կարող են գրավիչ լինել, բայց կարճ ժամանակ անց բարձրանալու են այլ հարցեր, որոնք հիմա չեն բարձրացվում:
«Վաղեմության ժամկետի խնդիրը քննարկվում է ոչ թե նախաքննության սկզբից, այլ նախաքննության ավարտից։ Չէ՞ որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի պետությանն ասել, որ, եթե ինձ ինչ-որ արարք վերագրում եք, ապացուցեք, որ ես այդ հանցանքը կատարել եմ»:
«Անշուշտ, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար պետք են հիմնավոր փաստեր, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ։ Մեզ ոչ մի խելամիտ, ռացիոնալ փաստ չի ներկայացվել»,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Ինչպես ընտրությունների պարագայում է ասվել, որ դրանք խախտումներով են անցել, նույնը, ցավոք, նաև Սահմանադրության պարագայում է։ Մենք ամեն անգամ ասում ենք, որ հանրաքվեն կարծես չի արտացոլում հանրության կամքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ-ից ընտրված առաջին դատավոր (2003-2014թթ.) Ալվինա Գյուլումյանը:
«2008թ. ընտրությունների ժամանակ և դրանից հետո հասարակության մեջ տարածված է, որ ՍԴ-ն ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը, բայց իրականության մեջ ընտրական գործընթացի մասնակից ուժերը երբևէ իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել և չեն ներկայացրել դատարան»:
ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրության մեջ չեն ամրագրվել այնպիսի սկզբունքային հարցեր, որոնք պետք է հավասարակշռեին ամբողջ իշխանությունը:
ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ համաձայն չի եղել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումս չեմ փոխել և չեմ պատրաստվում հանդիպել Հայկ Դեմոյանի հետ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրարձավ իր հայտարարությանը՝ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են: