
«Այս խոսակցությունը շատ կարևոր էր». Նիկոլ Փաշինյան

«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս խոսակցությունը շատ կարևոր էր քաղաքական կուլտուրայի առումով, որ նստեցինք, խոսեցինք, նույնիսկ տեղ-տեղ հումոր արեցինք, նորմալ մթնոլորտ էր»,- ասաց նա։
Մյուս հարցերին վարչապետը չպատասխանեց՝ նշելով, որ ելույթ կունենա հանրության առաջ։