«Ես մի քանի րոպեով հիմա կգնամ Բաղրամյան 26-ի իմ աշխատասենյակ, կարևոր գործ կա անելու ու կվերադառնամ». Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ միացել էր Դեմիրճյան և Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի շուրջ իր կոչով հավաքված քաղաքացիներին։

«Ես մի քանի րոպեով հիմա կգնամ Բաղրամյան 26-ի իմ աշխատասենյակ, կարևոր գործ կա անելու ու կվերադառնամ: Նա հիշեցրեց նաև, որ ակցիան խաղաղ է, ու չպետք է տրվել բռնության որևէ կոչի»,-այս մասին հենց նոր Բաղրամյան պողոտայում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քիչ առաջ 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- նշեց Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:

Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031