«Համաձայնագիր ստորագրելու տարբերակը վատ չի լինի». Նիկոլ Փաշինյանը կբանակցի ԱԺ խմբակցությունների հետ

«Հայաստանում փակ դռներ չկան և չեն կարող լինել»,-խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ բանակցությունների դռները փակվա՞ծ են, թե՞ ոչ։

«Ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետն իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք սա»,-ասաց նա։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը վարչապետը պատկերացնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ. «Ես հրաժարական կտամ և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ պարզապես մարդկանց չգրգռելու համար։ Հույս ունեմ՝ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն»,-ասաց նա՝ նկատելով, որ համաձայնագիր ստորագրելու տարբերակը վատ չի լինի։

Փաշինյանն ասաց, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համապատասխան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031