Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սարգսյանի հետ

«Մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը համազգային պահանջ է»,- ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից հետո ասաց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, պատերազմ եմ հայտարարում սեփական ժողովրդին։

«Այդ ուղերձը, իմ տպավորությամբ, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի մեր գործընկերների կողմից ընդունված է, բայց որևէ գրավոր փաստաթուղթ չկա, նրանք բանավոր են ասել, որ չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ շփումները խորհրդարանական ուժերի հետ կշարունակվեն։ Նա ասաց, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ.

«Նա, բնականաբար, ժողովրդի դեմ որևէ գործողություն չի անի»։

Տեսանյութեր

Լրահոս