Բաժիններ՝

«Կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրներից մեկն ամբողջ աշխարհում հենց կանխիկ փողն է». Գևորգ Պապոյան

«Կանխիկ դրամաշրջանառության մեջ է, առաջին հերթին, ստվերը, և ստվերի կրճատումը, առաջին հերթին, մենք կարող ենք կանխիկ դրամաշրջանառության կրճատմամբ անել»,- ԱԺ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Ավելին, նույն  այս կորոնավիրուսի տրամաբանության մեջ մենք դիտարկում ենք, որ վիրուսի տարածման ամենամեծ աղբյուրներից մեկն ամբողջ աշխարհում հենց կանխիկ փողն է, և կանխիկ փողի պակասն ինչքան քիչ լիներ, այնքան այս վիրուսը պակաս կլիներ։ Եվ այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ ԿԲ-ն և առևտրային բանկերը պետք է զուգահեռաբար աշխատեն, որպեսզի անկանխիկ դրամաշրջանառության գործիքները և դրանց տոկոսները հնարավորինս ցածր լինեն, որպեսզի բիզնեսը չխուսափի անկանխիկ առևտուր իրակացնելուց»,- ասաց պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս