«Պրոֆեսիոնալ կադրեր պահելու համար պետք է հլա մի բան էլ բարձրացվեն աշխատավարձերը». Սուրեն Գրիգորյան

«Օրենքը բացահայտ ասում է, որ ԿԲ աշխատավարձը չպետք է լինի ցածր, քան միջին բանկայինը։ Այս պահի դրությամբ մենք այդտեղ շեղում ունենք, և նախորդ երկու տարիներին մեծ թվով բանիմաց մարդկանց կորցրել ենք հենց այդ պատճառով»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ ըստ իրենց հարցումների՝ մարդկանց առնվազն կեսը ԿԲ-ից դուրս է գալիս այն պատճառով, որ առևտրային տիրույթում ստանում են մի քանի անգամ ավելի գումար, քան ԿԲ-ում.

«Ես շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մի պահի այս շենքում այդ թեմայի մասին սկսենք խոսել։ Այն  աշխատավարձը, որն առաջարկում է ԿԲ-ն, որակյալ կիբեր-անվտանգության, ՏՏ մասնագետ, որակյալ իրավաբան կամ ֆինանսիստ ներգրավելը չափազանց ծանր խնդիր է։ Հիմա նոր եկողները գալիս են, մի քանի ամիս մնում են ԿԲ-ում, մեկ էլ 3 անգամ ավելի աշխատավարձով առաջարկ են ստանում ու գնում։ Այդ միֆն էլ կա, որ ԿԲ-ում բոլորը չաղ-հարուստ են, բայց դա իրականում միֆ է»։

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց. «Այսինքն՝ ըստ էության, մենք ԿԲ-ում ունենք այն նույն խնդիրը, որն առհասարակ ունենք պետական համակարգում, որ մի կողմից առնվազն հրահրվում է որոշակի հանրային ընկալում, որ՝ ինչի՞ պետք է աշխատավարձերը պետական սեկտորում բարձրանան, բայց Ձեր պատասխանից ես հասկացա, որ շատ կոնկրետ համընկնում կա այն քաղաքական ուղերձների, որն այսօր իշխանությունն ուղղում է, որ՝ ոչ, պետք է պրոֆեսիոնալ կադրեր պահելու համար հլա մի բան էլ բարձրացվեն աշխատավարձերը»։

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ նույնիսկ, եթե իշխանությունը դրա մասին չբարձրաձայնի, ժամանակի թելադրանք է, և շուկան է որոշում դա. «Այսինքն՝ եթե ուզում ես, որ քեզ մոտ աշխատեն նորմալ, բանիմաց, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր մտահոգված են այս հասարակության խնդիրները լուծելով, դու այդ մարդկանց պետք է բավարար չափով կոմպենսացնես իրենց կատարած աշխատանքի համար ու իրենց ներդրումների համար։ Ավելացնելու բան չունեմ, ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդ տեսակետը կա այս շենքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930