«Լավ կլինի, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ձեր գրիչներով գաք քվեարկության». ԱԺ-ն ԿԲ նախագահ կընտրի վաղը

Ազգային ժողովում վաղը տեղի կունենա ԿԲ նախագահի ընտրության փակ քվեարկություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Իմ քայլ»-ը խմբակցությունը ԿԲ նախագահի թեկնածու է առաջադրել Մարտին Գալստյանին։

«ԿԲ նախագահ ընտրելու քվեարկությունը կանցկացնենք վաղը՝ ժամը 10։30-12։30-ը։ 2 ժամ ենք դրել քվեարկության համար, որպեսզի խմբերով չգնանք քվեարկության, այլ՝ մեկ առ մեկ։ Ավելի լավ կլինի, եթե դուք ձեզ հետ բերեք գրիչներ, այսինքն՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ձեր գրիչներով գաք քվեարկության։ Դրա համար այսօր չենք անի, որովհետև եթե այսօր անենք, պետք է արագացված ռեժիմով անենք, կլինեն կուտակումներ, ինչը ցանկալի չէ։ Այնպես որ, վաղը հանգիստ պայմաններում, նիստին զուգահեռ՝ քվեարկությունը կկազմակերպենք»,- տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930