Լարված իրավիճակ Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստին
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Այն սկսվելուց կարճ ժամանակ անց՝ հետաձգվեց հինգ րոպեով: Դահլիճում ներկաները բողոքեցին, որ ձայնը չի լսվում, ինչից հետո նիստն ընդմիջվեց: Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նիստը տեղի կունենա մեկ այլ դահլիճում, որը զգալիորեն փոքր է մյուս դահլիճից:
Դահլիճում ներկաների մեծ մասը լրագրողներ են, իսկ մյուս քաղաքացիները չեն կարողանում մտնել դահլիճ. ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են՝ «Ամո՛թ», ինչպես նաև՝ «Հայկ»: