
Մասիսում թույն խմելուց հետո մայրն այն խմեցրել է դստերը. սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մասիսում 35-ամյա կինը իքննասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ է խմեցրել իր դստերը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ: