
Ինքնասպանության փորձ կատարած կառավարության անվտանգության աշխատակցի գիտակցությունը վերականգնվում է

Սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատրած, 1983թ. ծնված Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: 168.am-ի հետ զրույցում Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշեց, որ արհեստական շնչառության ապարատն անջատվել է, գիտակցությունը վերականգնվում է: Նրա խոսքով՝ Լյուդվիգ Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ այնտեղ:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: