«Շատ սխալ է, շատ». Ինչ են պատմում հարևանները Վահան Մարտիրոսյանի մասին

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին հարևանները մոտ մեկ ամիս չեն տեսել:

Մինչ նրանց ընտանիքում տեղի ունեցած միջադեպը, ըստ հարևանների, Վահան Մարտիրոսյանը մոր, կնոջ հետ բնակվել է Գաջեգործների 22/4 հասցեում. միջադեպից հետո նա բնակվել է այլ վայրում, իսկ այդ միջադեպից հետո այլևս այդ տուն չի եկել:

Մեր այցելության ժամանակ բնակարանի դուռը փակ էր, որևէ մեկը չէր արձագանքում թակոցներին: Հարևանները ընտանիքի մասին շատ բան չեն պատմում: «Чужая семья- темный лес (ուրիշի ընտանիքը մութ անտառ է)»,- ասում է հարևաններից մեկը: Նրանց խոսքով՝ ընտանիքն այդ բնակարանում ապրում է արդեն 10 տարի: Հարևաններից մեկի խոսքով՝ Վահան Մարտիրոսյանը մի քանի անգամ ամուսնացած է եղել. վերջին կնոջից, ում հետ հատել է Ադրբեջանի սահմանը, մեկ որդի ունի: Հարևանի խոսքով՝ նա չի ծառայել նաև բանակում, որոշակի խնդիրներ է ունեցել, իսկ տանը միջադեպեր հաճախ են եղել:

– Երբևէ իրենից լսե՞լ եք, ասե՞լ է, որ ուզում է այլ երկիր գնալ:

– Չէ, ինքը մի պահ ակտիվսիտ էր Գազպրոմի հետ կապված: Հետո վերջացրեց…

– Որպես հարևան ինչպե՞ս եք վերաբերում Ադրբեջանի սահմանն անցնելուն:

Շատ սխալ է, շատ, շատ: Ես չեմ ընդունում, որ նրանք մարդ են:

-Եթե ետ գա, կշփվե՞ք նրա հետ:

– Ոչ, ոչ, ոչ: Գնաց մեր թշմանիների մոտ: Ուրիշ երկիր չկա՞:

– Իսկ Ադրբեջան գնալուց հետո մորը տեսե՞լ եք:

– Այո, տեսել եմ:

-Իսկ նա ի՞նչ վիճակում էր: Խոսե՞լ եք նրա հետ:

– Իսկ ի՞նչ կարող է նա անել: Ի՞նչ կարող է: Անհանգստանում է:

Տեսանյութեր

Լրահոս