Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 48 անձ
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 48 անձ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել:
Նշենք, որ ակտիվիստներին երեկ հաջողվել էր որոշ ժամանակով փակել Բաղրամյան պողոտան, սակայն գիշերը ոստիկանները նրանց հեռացրել էին տարածքից: