Տավուշի զինվորական կոմիսարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է

Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության  գործով կասկածյալ Ա. Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու մասին: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ Ա. Մկրտումյանը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Տավուշի զինվորական կոմիսար Դերենիկ Պապյանին մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է 2015թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րս հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝  նախնական քննության տվյալներով՝ Դերենիկ Պապյանը դիտողություն է արել համագյուղացի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ա. Մկրտումյանին՝ անվայել պահվածքի համար, ինչից վրդովված վերջինս վերցրել է որսորդական հրացանը և կրակել Դ.Պապյանի վրա։

 

Տեսանյութեր

Լրահոս