 
                        Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ հարուցվեց
 
                                    Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել երեկ Աբովյան փողոցում: Այն անձը, ում Սմբատ Հակոբյանը մատնանշել էր՝ որպես իր նկատմամբ բռնություն գործադրած անձ, բերման էր ենթարկվել Ոստիկանություն:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնել էր, որնկատմամբ բռնություն է գործադրել թվով 6-7 անձ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        