
«Արմենիա» բժշկական կենտրոնում միջադեպի դեպքով քրեական գործ հարուցվեց

«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների հատկանիշներով:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների ՝ բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը հարձակվել է բուժաշխատողների վրա, հարվածել է բժշկին, հարձակվել է նաև ոստիկանի վրա և ձեռքով հարվածել նրան: Ոստիկանության ծառայողն իրեն ամրակցված զենքից նախազգուշական կրակոց է արձակել, հիվանդին պատճառվել է մարմնական վնասվածք: