
Ազատամարտիկին ծեծի ենթարկելու գործով 3 անձ բերման է ենթարկվել

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել երեք անձ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել օգոստոսի 21-ին Աբովյան փողոցում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Սմբատ Հակոբյանը տուժող է ճանաչվել: