«Հրավիրատոմս ուղարկելո՞ւ եք, որ մասնակցենք». Հովիկ Աբրահամյանը՝ Հասմիկ Պողոսյանին

ՀՀ Կառավարության որոշմամբ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին» որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը կհատկացվի 5 մլն. դրամ:

Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ տոնական համերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին Թատերական հրապարակում, իսկ սեպտեմբերի 20-ին օպերայի դահլիճում ևս տոնական համերգ կլինի: «Խնդրեմ բոլորս մասնակցեք»,- ասաց Հասմիկ Պողոսյանը, ինչին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.

«Հրավիրատոմս ուղարկելո՞ւ եք, որ մասնակցենք»: Հասմիկ Պողոսյանն էլ ասաց, որ բացօթյա համերգի համար հրավիրատոմս պետք չէ, իսկ փակ համերգին մասնակցելու համար՝ ով ցանկություն ունի, թող դիմի:

Տեսանյութեր

Լրահոս