Պավել Մանուկյանն ու նրա որդին չեն ընդունում մեղադրանքը. Պավել Մանուկյանը ցանկացել է մասնակցել նիստին

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված Պավել Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել։

168.am-ի հետ զրույցում նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ նրանք մեղադրանքը չեն ընդունում։ Միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու վերաբերյալ, և քիչ անց կսկսվի Արամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը. վերջինս դիմում է գրել, որպեսզի նիստն անցկացվի իր բացակայությամբ, իսկ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին։

Տեսանյութեր

Լրահոս