Պավել Մանուկյանի որդին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Ոստիկանության պետական պահպանության գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով վիրավորված Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

168.am-ի հետ զրւյցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Արամ Մանուկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Երեկ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նա մեղադրանքը չի ընդունում: Երեկ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու մասին, ինչը դատարանի կողմից բավարարվել է :

Տեսանյութեր

Լրահոս