«Սասնա ծռեր»-ի վիրավորված անդամը մեղադրանքը չի ընդունում

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն այսօր ներգրավվել է որպես նրա պաշտպան։

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Հովհաննես Հարությունյանը ցուցմունք չի տվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031