Զորամասի պարենի պահեստապետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. մեղադրվում է մթերք յուրացնելու մեջ
Զորամասերից մեկի պահեստապետի և մի քանի այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում նախաքննության ընթացքում Լ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պարենի պահեստի պետ՝ իրեն վստահված գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով յուրացրել է զգալի չափերի հասնող մթերք:
Նույն գործի շրջանակներում 3 այլ անձի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու դիտավորությամբ, պարբերաբար Լ.Մարտիրոսյանից ձեռք են բերել պարենամթերք:
Քրեական գործը հուլիսի 8-ին մակագրվել է դատավոր Արսեն Սարդարյանին: