Պավել Մանուկյանը պատմում է՝ ինչո՞ւ ընտրվեց ՊՊԾ գունդը

«Այս զորամասը դարձել էր հայ ժողովրդի, հատկապես՝ Երևան քաղաքի ամենասարսափելի բութ գործիքը մեր՝ ժողովրդի վերքն ամեն անգամ տրորելով»,- այս մասին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը՝ բացատրելով, թե ինչո՞ւ են որոշել գրավել ՊՊԾ գունդը: Նա նշեց, որ որոշել են խլել այս գործիքը:

«Փոխհրաձգության ընթացքում եղավ նաև զոհ, բայց նման գործողություններ, բնականաբար, առանց զոհերի էլ չեն լինում: Մենք ցավում ենք զոհի համար,- ասաց Պավել Մանուկյանը: – Հետո ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել, շատ տխուր հետևանք ունեցավ իրենց համար, և մենք էլ վիրավոր տվեցինք: Նրանք երևի չէին պատկերացնում, թե մենք ովքեր ենք: Պատկերացումները հստակեցվեցին»:

ppc

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին, և հաղթանակը չպիտի անձնավորվի.

«Ոչ մի կուսակցություն իրավունք չունի խառնվելու: 25 տարի խաբել են ժողովրդին: Մենք թույլ չենք տալու խաբեն, բավական եղավ: Բոլորը պետք է մասնակից լինեն այս հաղթանակի ծնունդին, որպեսզի գիտակցեն, թե ինչ թանկ բան է հաղթանակը»:

ppc1245

Նա նշեց, որ դուրս են եկել ներքին թշնամու դեմ և չպետք է հեռանան փողոցից.

«Կծեծվենք էլ, կջարդվենք էլ, բայց որ հաղթանակ ենք մատուցելու… Իսկ մենք այստեղ աննկուն կանգնելու ենք: Սա այն լույսի փարոսն է, փոքրիկ շողը, որը թունելից առկայծում է: Այնպես որ, կհորդորեի հարազատ ժողովրդին՝ տեր կանգնել այդ փոքրիկ շողին:

pavlik

Երիտասարդ ոստիկանների ծնողներին կհորդորեի, որպեսզի նրանք իրենց զավակներին տեր կանգնեն: Նրանք խանգարում են ինձ: Իմ ձեռքը չի գնա նրանց պատժել: Նրանք այս բութ գործիքի ձեռքին որպես մսե վահան են ծառայում»,- ասաց Պավել Մանուկյանը:

ppc12

Լուսանկարները՝ 168.am-ի

Տեսանյութը՝ առաջիկայում

Տեսանյութեր

Լրահոս