Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին: Անվանի դերասանին հրաժեշտ տալու էին եկել ընկերները, հարազատները, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք գումարը, քանի որ մասնակցել են պատերազմական գործողություններին, սակայն մինչ օրս չեն վճարվել:
Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բողոքում էին ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշման դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
«Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Արարատը, որը թուրքի գործակալ է, որը պատրաստ է թուրքին ծառայել, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, որովհետև ինքը թուրքի ստրուկ է, իր դիմաց նստած իրենցքայլական անհայրենիք պատգամավորներով, ովքեր կուրացել են պարգևավճարներով՝ պատրաստվում են հերթական հակապետական և հակաօրինական քայլին»,- Ազգային ժողովի դիմաց հայտարարեց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշմանը:
«Սա ունի ընդամենը 1 նպատակ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մի մարդու, ով լիարժեք կամակատարն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության»,- այսօր Ազգային ժողովի դիմաց Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, նշելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
Ազգային ժողովի դիմաց ժամը 11:00-ից մի խումբ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ պահելու վերաբերյալ հարցին, նախ շեշտել էր փախստականների վերադարձի մասին ադրբեջանական կողմի պահանջը, ապա հայտարարել, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկակա՞ն Շուշի։
«Ներկա պահին չենք դիմում կառավարությանը, որովհետև գիտենք, թե Հայաստանն ինչ վիճակում է, բայց քաղաքապետարանը, թաղապետարանը պետք է զբաղվեն, օգնեն, որ այս շենքի հարցը լուծվի, դիմում ենք, բայց ապարդյուն է, ոչ մի արձագանք չկա, ոչ մի բան չեն անում, որ գոնե վնասված կոյուղին վերանորոգվի, որպեսզի մարդիկ կարողանան սանհանգույցներից օգտվեն: Ամբողջ կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, ինչպես նաև՝ շենքի բակ»:
«Դուք ինչպե՞ս եք զգում, որ կառավարության ղեկավարը երեկ Ազգային ժողովի ամբիոնից փաստացի սպասարկում էր Ադրբեջանի շահը»,- Կառավարության նիստից հետո Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեցին լրագրողները, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությունը՝ «Ուզում եք ասել՝ 90 տոկոս և ավելի ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:
«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, որևէ ձևով ընդգրկված չէ «Արֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե՝ մամուլը գրեց, որ ձեր ամուսինը բիզնես շահեր ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Մարդիկ շենքից դուրս են եկել, մեկը՝ վարձով, մեկը՝ բարեկամի տանը, ներկա պահին մեծահասակներ ունենք, որ ուրիշի նկուղում են ապրում, բայց ահավոր վթարային է, տանիք չկա: Մենք մի փոքր վերանորոգեցինք մեր բնակարանը, որովհետև ճար չունենք գնալու, 10 հոգի ենք: Մնացած ժողովուրդն այստեղ չեն, սաղ բաժանվել են՝ այս կողմ այն կողմ: Ընդհանուր 16-18 բնակարան էր, բայց ապրում էին 14-15 ընտանիք, այս պահին շենքում 3 ընտանիք ենք ապրում՝ խոնավ, տան պատերը պոկվում է: Այդ տարեց մարդիկ էլ, որ ուրիշի տանն են ապրում, ոչ մի վեշ չունեն, իրենց բնակարանն ամբողջությամբ այրվել է, խեղճերը տուն էին ման գալիս, որ գնային, չգտան»,- պատմեց շենքի բնակիչը:
«Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ հարց տվեցիք` ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյո՞ք դուք մեղավորն եք: Այո՛, դո՛ւք մեղավոր եք, դո՛ւք մեղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պարտության»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հացուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այն թվերը, որ շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից զոհերի վերաբերյալ՝ իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե մինչ օրս քանի՞ զոհված և քանի՞ վիրավոր ունենք, քանի որ մասնավորապես զոհվածների մասով տարբեր թվեր են հնչում՝ 3000, 5000, ընդհուպ՝ մինչև 8000:
«Ասեմ, որ վերջին 44-օրյա պատերազմն ինձ համար ուրիշ էր՝ համեմատած նախկինների հետ, այն ինձ համար շատ անհասկանալի կամ հենց շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, այն շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ պարտվելու համար»,- այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:
«Կարծում եմ՝ ըստ էության ղարաբաղյան հակամարտության պատմության ողջ ընթացքում որոշակի այդ տրամաբանության զարգացում է եղել Ադրբեջանում, և որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ: Նորից ուզում եմ ընդգծել ԱԳ նախարարի ասածը, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Մի դեպքում՝ այնտեղ, որտեղ հարկավոր է, զարգացվում է խաղաղության հռետորիկա, մյուս դեպքում՝ զարգացվում է ատելության քարոզ: Այս առումով, կարծում եմ, որ այս, Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե ինքը որ ճանապարհով է գնում, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե մենք որ ճանապարհով ենք գնում»:
«Իշխանությունը շատ կեղտոտ գործիքակազմ է որդեգրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ընդդիմության դեմ կազմակերպած մի քանի տասնյակ քաղաքացիների ակցիային՝ նշելով, որ ըստ երևույթին պատճառը նախօրեին խորհրդարանում ԲՀԿ-ի հնչեցրած գնահատականներն են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով Սյունիքի մարզի բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, և, որ այդ համայնքների անվտանգությունը կասկածի տակ է հայտնվել:
«Կարծում եմ՝ մեր հասարակությունը կամաց-կամաց համախմբվում է, հասկանում է, գիտակցում է, որ ինչքան այս իշխանությունները մնան՝ այնքան մենք որևէ հեռանկար չենք ուեննալու, սրանք որևէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են»,- դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ վարորդների նկատմամբ տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը:
«Շատ կարևոր է, որպեսզի ոչ մի պարագայում թույլ չտանք, որ որևէ մի քաղաքական ուժ կամ քաղաքական խմբակ կարողանա գողանալ ժողովրդի իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների քննադատություններին:
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, արդեն հելել եք, բաներ եք խոսում՝ ընդդիմությունը խնդիր է»,- ԱԺ ամբիոնից՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա հավելեց, որ ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու այսօրվա իշխանությունների համար:
«Օրակարգում շուրջ 5 տասնյակ հարցեր են ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Թանկացումներ չպետք է լինեն, ժողովուրդը մեղք է, գնալով ծանրանում է ժողովրդի վիճակը, պետք է մի բան արվի, որ ժողովրդի վիճակը մեղմացվի: Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ո՞նց կլինի՝ չգիտեմ»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ:
«Այն, ինչ որ մենք արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է Պաշտպանության բանակի հրամանատարության կաղմից, տեսել են պատերազմին մասնակցած մարդիկ, և այս ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ և իմ կողմնակիցների նկատմամբ, որևէ բանականություն ունեցող մարդ այդ ստերին չի կարող հավատալ»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հեռուստաեթերում հնչեցրած պնդումներին, թե պատերազմի ժամանակ «Հայրենիք» զորախումբը լքել է դիրքը:
«Խնդիրը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը և հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, հողատու արարածից, որի պատճառով ու մեղքով՝ երեկ Ալիևն ու իր կինը ադրբեջանական թեյախմություն էին կազմակերպել մեր հոգևոր և մշակութային քաղաք Շուշիում, այն Շուշիում, որը մեր հաղթանակների խորհրդանիշն էր, որի խորհրդանիշը մեզնից գողացավ այս հողատու արարածը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
«Երեկ երեկոյան, երբ որոնողական խմբերը վերադարձան՝ ողջերի մասով ոչ մեկին չեն գտել, իսկ մարմինների մասով՝ մի կնոջ մարմին են բերել Քարինտակից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
168.am-նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններում, բոլորն էլ փակ են եղել: Մենք կապ հաստատեցինք տաքսի ծառայություն իրականացնող ընկերություններից մի քանիսի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրականացնում իրենց աշխատանքը, արդյոք երեկ ուշ ժամի մեքենաների լիցքավորումը կբավականացնի՞, մինչև լրանա նախապես հայտարարված 36 ժամը, ինչին մեզ պատասխանեցին.
«Միանշանակ դատապարտելի երևույթ է, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այդ սադրիչ գործողությունը, դա միանշանակ ուղղված է տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված կայունությունը խաթարելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը կոպտորեն խախտելուն, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
«Գուցե շատ կոպիտ, բայց մարդիկ բնորոշեցին, որ հերթական խայտառակությունն էր, հերթական նվաստացումն էր, թեկուզ հենց Հայաստանի վարչապետի աթոռը ներկայացրած անձի տեսքից կարելի էր դատել, որ ինքը որևէ կերպ պատրաստ չէր որևէ բանակցություններ իրականացնելու և ի շահ Հայաստանի որևէ գործողություններ անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում հայ գերիների վերադարձի մասով հայկական կողմը որևէ արդյունքի չի հասել: