«Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրելու նպատակն է՝ զավթել դատական իշխանությունը». ակցիայի մասնակից
«Սա ունի ընդամենը 1 նպատակ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մի մարդու, ով լիարժեք կամակատարն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության»,- այսօր Ազգային ժողովի դիմաց Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, նշելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
«Նպատակ է՝ զավթել դատական իշխանությունը, որն անցնող շրջանում ցույց է տվել, որ կարողանում է դեռևս պահպանել իր անկախությունը, չի՛ ենթարկվում Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, անձնական հրահանգներին և ցանկություններին: Այսօր 1 խնդիր են փորձում կատարել՝ զավթել դատական համակարգը, դրանով իսկ շարունակելու համար իրենց անօրիանական գործողությունները, իրենց ճնշումները, ձերբակալությունները, անօրինական դատական որոշումները, որով, կարծում են՝ կկարողանան կանխել իրենց իշխանափոխությունը, այսինքն՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար ևս մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրություն և օրենք է խախտվում,- ասաց ակցիայի մասնակիցը, ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանի ամեն օրը, որ շարունակում է մնալ իր պաշտոնում՝ նոր անօրինականության է բերում, պետությանը նոր հարված է հասցվում, և սրանով իսկ շարունակում է քանդել Հայաստանի Հանրապետության հիմքերը»:
Մանրամասները՝ տեսանյութում