Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք երեկ առավոտյան եղել են նշված հասցեում, չափագրումներ են իրականացրել, հաշվել վնասի չափը, հետո գործն ուղարկել են ոստիկանություն՝ դրա հետագա ընթացքը պարզելու համար:
«Տպավորություն էր, որ անընդհատ ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ։ Հիմա ամեն անգամ իր նկարին նայելուց թվում է, թե այդ խաղաղությունը, որ միշտ այստեղ փնտրում էր, այնտեղ գտել է։ Տարոնի ֆիզիկական բացակայության հետ մեկտեղ, տպավորություն է, որ ինքը տանն է, երբ ինչ-որ բան ենք խոսում, մտածում, երբ նայում ենք իր նկարին՝ տպավորություն է, որ մասնակցում է խոսակցությանը, իր կարծիքն է հայտնում․․․»։
Պաշտպանության նախարարությունում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպայական կազմի որոշ ներկայացուցիչների հետ 4 ժամ տևած հանդիպումից 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո անհետ կորածների և գերիների ծնողները դժգոհ դուրս եկան և լրագրողներին ասացին, որ իրենց հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվել:
«Հիմա զանգում ենք, որ Առողջապահության նախարարը մեզ ընդունի, բայց չգիտես ինչու՝ ինքը հանդիպում ունի, ու այդ հանդիպումն ավելի կարևոր է, քան մեր զոհված, անհետ կորած տղերքը։ Հիմա փորձում ենք կապ հաստատել, բայց տեսեք՝ ոչ մեկը չի վերցնում, կոֆեի ժամ է , ո՞նց վեկալեն։ Հենց առողջապահության նախարարը պետք է մեզ ընդունի այս պահին, եթե չէ՝ հաստատ ես լիքը վատ բաներ կանեմ, որն իրենց վրա վատ կանդրադառնա»,- ասաց տիկին Անահիտը։
Քաղաքացիներից մի քանիսը դժգոհեցին, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ փետրվարին են եղել օդանավակայանում, ճանապարհել են հարազատներին, սակայն այն ժամանակ նման խիստ մոտեցում չի եղել, ճամպրուկներն էլ տնից փաթեթավորված էին բերել ու անցկացրել, իսկ երեկ փաստի առաջ կանգնեցին ու ստիպված եղան մի քանի ուղեբեռի փաթեթավորումը պատռել, ախտահանել, ապա օդանավակայանում յուրաքանչյուր ուղեբեռի փաթեթավորման համար 1500 դրամ վճարել, քանի որ նպատակահարմար չի եղել ճամրուկներն առանց փաթեթավորելու հանձնել:
«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։
«Իշխող ուժին՝ չէ, իրա ամբողջ կազմի հետ բռնած, ոչ մեկն էլ պիտու բան չեն, սաղ պաժառ տալու են, պատրոնն ափսոս է, որ ճակատներին խփես։ Լավ, տղա էին, թող գնային կռիվ, խի՞ են մտել ծակը, հիմա սաղ հելել, թափել են փողոցները։ Ստեղի փողերով գնացին ֆռացին, եկան, էդ եղավ՝ գնացին-կռվա՞ն․․․ Փաշինյանը տալո՛ւ է, Հայաստանը տալո՛ւ է, Հայաստանի հողերից յեքա տալո՛ւ է, էսօրվա խոսքս կհիշես։ Ապրիլի 23-ին պարզ կլինի, եթե հանկարծ Ամերիկան ցեղասպանությունը չընդունեց, նաղդ ցեղասպանությունը հեչ է անելու, Հայաստանի հողերից տալու է, Հայաստանը դառնալու է Թուրքիա․․․»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
«Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական խորհուրդն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում AstraZeneca-ի հետ կապված և ընդհանրապես բոլոր պատվաստանյութերի հետ կապված»,- կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ եվրոպական մի շարք երկրներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան դեպքեր են գրանցվում։
«Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզնից էի սպասում այդ հայտարարությունը»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե Քարվաճառը հայկական չէ։
168.am–ը ԵԿՄ վարչության նախագահ,Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։
«Դա պարոն Աղազարյանի մասնավոր կարծիքն է, որի վերաբերյալ վերջնական մեկնաբանություն կարող եմ անել ամբողջ նյութը տեսնելուց, լսելուց հետո»,- ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «մեզ ի՞նչ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Մամուլը երեկ գրեց, որ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները պահանջում են, որ Կարմիր Շուկայում չեզոք գոտի լինի, և հայկական զորքերը դուրս բերվեն այդ տարածքից, այդ թվում՝ բնակչությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Արմավիրի մարզի տարբեր համայնքներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները բնակիչների հետ նախապես ծրագրված էր, այցի մասին մարզում տեղեկացված էին, որ Փաշինյանը Արմավիր պետք է գնար շաբաթ օրը՝ մարտի 27-ին, սակայն անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ այցը մեկ օրով հետաձգվել էր։
«Պիտի դատեն, իրա թիմի հետ, թիմի հետ պիտի դատեն, սաղին հավասար, որ ծախեց, ծախեց, հա՛, մեր Հայաստանը ծախեց, Հայաստանն էլ հետը ծախեց․․․ Ժողովուրդն իրա կողմից չի, մի 40-50 հոգի կարող ա, որի երեխան չի գնացել բանակ, չի մահացել, էս ցավը չի տեսել, էս դարդը չի տեսել, դրա համար էլ կարող ա մի անի հոգի կանգնեն իրա կողքը, միլիցեքի հետ․․․»։
«Ավելի լավ է, թող ոչ մի բան չասի, ես իրա․․․ մնացածը չասեմ, մնացածն իր մասին չասեմ, ախպեր, կերավ սաղի գլուխը, էլ ի՞նչ է ուզում, թող գնա, էլի։ Այսքան զոհեր տվինք, այսքան երիտասարդներ, էլ մնացել է՝ ի՞նչ անի, երկիրը ծախեց, ի՞նչ է մնում ծախի, թող գա՝ ծախի․․․»։
Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանի Գավառ կատարած այցի վերաբերյալ Yerkir.am-ն այսօր որոշ տեղեկություններ հրապարակեց, մասնավորապես, Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի ստացած անդորրագիրը, որից երևում է, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով վարչապետի ֆոնդից Սարդարյանին է փոխանցվել 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1 Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացին այն կանխիկացրել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղում՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց:
Հրայրը երկու եղբայրներից ավագն էր, ավարտել էր Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատում էր մասնագիտությամբ: Պատերազմի լուրը լսելուն պես շտապել էր զինկոմիսարիատ և կամավորագրվել պաշտպանելու հայրենիքը։ Հրայրի մայրը՝ Շուշանիկ Գասպարյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին գաղտնի էր գնացել զինկոմիսարիատ, հարազատներն ու ընկերները միայն վերջին պահին էին իմացել, որ Հրայրը կամավորագրվել է․
«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել տուրիզմի ոլորտում, բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել փողոցներում, որ եթե անցած տարի մարտ ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք պարսիկների բավական մեծ խումբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Պատերազմի 4-րդ օրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ի վերջո առաջարկե՞լ է դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ: Շրջանառվող այս հարցն այսօր լրագրողները նորից ուղղեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կառավարության նիստից հետո:
«Այս քաոսն ինչքա՞ն է տևելու, պարոն նախարար, դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս իրավիճակն է»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով պաշտպանության նախարարին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել են բնակարաններից, մինչ օրս ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից, ավելին, 2 օր առաջ Պտղունքում վերակառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով համայնք այցելած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը չեն էլ հանդիպել տուժած բնակիչների հետ։
«Այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում, և այն, ինչ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իմքայլական ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, որը վերաբերում էր ՍՈւ-30-ների մասին՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ բոլորովին վերջերս արած իր հայտարարություններին, երբ մի դեպքում ասել էր՝ «Մեր ՍՈւ 30-ները մարտական խոցումով առաջին վարժական թռիչքներն են իրականացրել», իսկ ահա վերջերս Արագածոտնի մարզ այցելության ժամանակ ՍՈւ-30-ների մասին ասել էր՝ «Այո, մենք ինքնաթիռն առել ենք, բայց հիթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»։
«Ստեղծվել է մի իրավիճակ, որ ձեր կողմից արվող ցանկացած հայտարարությունների մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ, և դրա մեղավորն իրականում դուք եք»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Անի Սամսոնյանը, հիշեցնելով Փաշինյանի՝ ՍՈւ-30-ների մասին հակասական հայտարարությունները։
«Դուք շատ լավ գիտեք՝ պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխվել է , այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին, թե ի՞նչ ռեֆորմներ են պատրաստվում է բանակում իրականացնել։
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում, շուրջ 2 ամիս է, դասապրոցեսը խաթարված է, աշակերտներն ու ուսուցիչները շարունակում են պահանջել նորանշանակ տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի հրաժարականը։ Դպրոցի նախկին տնտեսվար Նունե Քամալյանը, որին աշխատանքից ազատել է նորանշանակ տնօրենը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարողանում դպրոցում նկարահանում կատարել, որպեսզի իրական պատկերը ցույց տան։
ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում մոլորվելու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող Աղասի Հովհաննիսյանը 29 տարեկան էր, ամուսնացած, ունի մեկ մանկահասակ երեխա՝ 10 ամսական։