«Վանգայից ավելին ենք դարձել, 3 տարի ասում էինք, որ սրանք հողերը հանձնելու են». Սայաթ Շիրինյան

«Կարծում եմ՝ մեր հասարակությունը կամաց-կամաց համախմբվում է, հասկանում է, գիտակցում է, որ ինչքան այս իշխանությունները մնան՝ այնքան մենք որևէ հեռանկար չենք ուեննալու, սրանք որևէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են»,- դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«2018 թվականից մենք որպես այդպիսին պետություն չունենք, պետականությունն ենք կորցնում, երկիրն ենք կորցնում և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել: Արդեն Վանգայից էլ ավելին ենք դարձել, 3 տարի է ասում էինք, որ սրանք հողերը հանձնելու են: Երբ հնարավորություն կար պատերազմը դադարեցնելու, իրենք չդադարեցրին, ինչի՞ համար, որ իրենց չասեն՝ դավաճան, իրենք փաստորեն պատրաստ էին հազարավոր մարդկային կորուստներ տային, իրենց համար մարդը որևէ արժեք չունի, իրենք տվեցին այդ կորուստները միայն նրա համար, որ իրենց հանկարծակի որևէ մեկը չասի՝ դավաճան: Արդյունքում ի՞նչ ստացանք, և՛ մարդկային կորուստներ ունեցանք և՛ տարածքային կորուստենր, և իրենք և իրենց սերունդներն այդ դավաճանի խարանով ապրելու են»,- ասաց Շիրինյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ, և որ Մինասյանը Արարատ Միրզոյանին մեղադրում է Թուրքիայի գործակալ լինելու մեջ, Սայաթ Շիրինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ այնուամենայինիվ պետք է քրեական գործ հարցուցվեր այդ հանգամանքները պարզելու համար: Ինձ համար, իհարկե, զարմանալի էր, որ իմանալով հանդերձ 2005-2007 թվականների մասին էր խոսը գնում, դրանից հետո հնարավորություն է տրվել այդ տականքին, Միրզոյան Արարատ կոչվող տականքին շարունակել և Հայաստանում դառնալ քաղաքական դեմք…»:

Լրագրողի դիրտարկմանը՝ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այդ տեղեկությունը, Սայաթ Շիրիրնյանն ասաց.

«ԱԱԾ-ն շատ բաներ կար, որ ժամանակի ընթացքում պետք է հերքեր կամ որևէ գործուն միջամտություն ունենար, բայց բացարձակապես անգործության է մատնված: Այսօր բոլոր ուժային կառույցները սրիկայաբար, ստրկաբար ծառայում են օրվա իշխանություններին, փորձում են լռեցնել մարդկանց, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնել»:

Տեսանյութեր

Լրահոս