«Ուղղակի 0 խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ»,- քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած դեպի Եռաբլուր երթին:
«Այսօր մեր հայրենիքը վտանգված է, չկա՛ իշխանություն»,- ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի ավարտին՝ Ֆրանսիայի հրապարակում, հայտարարեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարճ անդրադարձ եղավ գերիների փոխանակման գործընթացին: Ավինյանը հիշեցրեց, որ այս շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակման առաջին փուլը, և, որ շարունակական աշխատանքներ են ընթանում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի ուղղությամբ.
«Անցնող 34 օրերի ընթացքում մեր հանրահավաքների ժամանակ փորձել ենք մեր անհետ կորածներին և զոհերին քիչ անդրադառնալ, որպեսզի ոմանք սա չմեկնաբանեն՝ իբրև քաղաքական շահարկում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Երևանում այսօր մեկնարկած «Արժանապատվության երթը» շարունակվում է: Երթը մեկնարկել էր Կրկեսի հարակից տարածքից: Հազարավոր քաղաքացիներ քայլերթով անցան Գլխավոր դատախազության շենքի մոտով, ապա հաջորդ կանգառը եղավ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց: Քայլերթի մասնակիցներից ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ ասելով, որ նա պարտավոր է կանգնել ժողովրդի կողքին:
Երևանում այսօր ժամը 17:00-ին մեկնարկեց ընդդիմության կազմակերպած հերթական «Արժանապատվության երթը», որին կրկին հազարավոր քաղաքացիներ էին մասնակցում: Երթի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր հանդիպել է վերջին օրերին գերեվարված զինծառայողների հարազատներին, որոնց գերեվարման տեսանյութերը հայտնվել էին համացանցում, սակայն իշխանությունները հերքում են: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին:
Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, երեկ երեկոյան հանդիպել է 2 օր առաջ Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկի՝ Տիգրանի հետ, որն իր որդու և Էջմիածնի մյուս զինծառայողների հետ մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել էր շրջափակման մեջ:
Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ 3 հոգանոց խումբ էին կազմել և Պաշտպանության նախարարությունում հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Անհետ կորածներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից, հավելելով, որ առայժմ իրենց բողոքի ակցիաները դադարեցնելու են և սպասեն կոնկրետ գործողությունների:
«Մենք բոլորս միասին, հանուն մեր հայրենիքի, հանուն Հայաստանի և Արցախի՝ ոչ ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ՝ բերին-հասցրեցին այս աղետալի վիճակին: Արդեն մի քանի օր մենք շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատ-շատ արժանապատիվ մարդիկ, մեր շարժումը, հայենիքի փրկության շարժումն իրականում միտված է միայն մի բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Ե՞ս եմ նախկին, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Հովհաննես Իգիթյանը, ե՞ս եմ նախկին, թե՞ Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին ասելով՝ մեզ ի նկատի ունի, բոլոր նախկին նախագահների օրոք մենք հաղթանակ ենք կերտել, ու թուրքն է մեր առաջ ծնկի եկել, բայց այսօր ինքն է ծնկի եկել թուրքի առաջ: Իր հոմանիշը պարտությունն ու կապիտուլյացիան է, մեր և բոլոր նախկին ղեկավարների հոմանիշը հաղթանակն է»:
Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու հարակից տարածքից ժամը 17:00-ին մեկնարկած ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի մասնակիցները Երևանի փողոցներով քայլելով հասան մինչև Աբովյան փողոցի վրա գտնվող Ս․ Աննա եկեղեցի, որի բակում խարույկ վառեցին: Երթին միացել էր նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլյացնել նույն ժողովրդին»,- երեկոյան մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պետք է հասկանալ միայն մի բան, մենք արժանապատվություն ունենք, մենք պատիվ ունենք, մենք ի վերջո հայրենիք ունենք և մենք հայ ենք, մենք երբեք չենք կարող ապրել կզած ու չենք ապրի»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն և սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:
«Մոտ 10 օր է՝ Ֆիզուլի չեն մտել, թույլ չեն տվել, Հադրութը էլի թույլ չեն տվել, միայն մի մասը, Ջաբրայիլ էին միայն մտել, բավականին մեծ տարածություններ կան չնայված»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախում գտնվող քաղաքացի Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը և եղբորորդին ևս անհետ կորած են:
«Այն ժամանակ Վազգեն Սարգսյան կար, մտավ կաբինետ և ասաց՝ գնա, դու այստեղ էլ գործ չունես անելու»,- Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ապա դիմելով Կրթության և գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանին՝ առաջարկեց նրան նույնը անել.
«Երթերի, ցույցերի ժամանակ մարդկանց բռնելը, այսպես իր խայտառակ դատական պրոցեսներ անցկացնելը խոսում է մեկ բանի մասին՝ այս իշխանություններն այլևս փրփուրներից են կախվում, և իրենք այլևս վերջացած են՝ որպես իշխանություն»,- Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Սեպտեմբերի 28-ին հավաքը եղավ, իրենց սկզբում տարան Վանաձոր՝ ոստիկանների հավաքատեղի, 4-5 օր զորավարժութուններ են անցկացրել, եղբորս էլ՝ որպես կապիտան և դժվար տեղեր ծառայած և փորձ ունեցող մարդ, գումարտակի հրամանատարի տեղակալ էին տվել: Հոկտեմբերի 3-ին ուղևորվեցին Արցախ: Վերջին անգամ հետը խոսեցի, ասաց՝ ինձ տանում են այն տեղը, որտեղ ծառայել եմ, որ հանկարծ կապի միջոցով ոչ մի բան չիմացվեր: Շատ սիրով գնաց, շատ ուրախ էր, ասաց՝ շատ ուրախ եմ, որ վերջապես իմ սիրած համազգեստն եմ հագնելու, շատ ուրախ էր, որ կարողանալու է զինվորներին օգնել: Ձայնից էլ էր զգացվում, որ շատ ուրախ էր, ասաց՝ պատերազմից հետո մնալու ենք, ծառայենք այստեղ»:
Արարատի մարզում ադրբեջանական ահաբեկիչների կողմից խոցված ու բռնկված ռուսական ուղղաթիռում զոհված երկու օդաչուներին նվիրված հուշատախտակ բացվեց Երասխում՝ դեպքից մեկ ամիս անց: Միջոցառմանը ներկա էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որն իր ելույթում շեշտեց հայ-ռուսական դարավոր բարեկամության կարևորությունը, որի խորհրդանիշներից մեկը դարձավ նաև այս հուշատախտակը:
Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած Արժանապատվության երթին մասնակցում էր նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա:
«Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, երկրում առկա դավաճանական քայլերի համար, հաղթանակի իրավունքը մեզանից գողանալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներից մեկը:
«Իհարկե, գիտենք, որ գործընթացը սկսված է, բայց հետաքրքիր է պարզաբանումը, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ հայաստանցի զինծառայողը 10 օրով է արձակուրդ գալիս, արցախցի զինծառայողը՝ 5 օրով է գալիս, պլյուս 2 օր, որը ճանապարհին է անցնում։ Այ, օրինակ, երեկվա հայտարարություններից հետո, մեր երեխաներն այնտեղ ինչպես են ապահովված, եթե զինծառայողը գնում է Լաչինում դիրքեր է կանգնում, որին թույլատրված չէ ՊՆ հագուստով հայտնվել այնտեղ, այս ի՞նչ է կատարվում։ Թող ասեն, որ երեխաները հիմա իսկապես ապահով են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի մայրը՝ Արմինե Ավագյանը։
«Ժողովուրդ, ո՞ւր է մեր քաղաքապետը, ո՞ւր են մեր պատգամավորները, ընկել էին ժողովրդի ոտքերը, որ իրենց ընտրեին, ո՞ւր են»,- այսօր Էջմիածնի N զորամասի դիմաց ասաց նույն զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որը անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ վաղ առավոտից շտապել էր նշված զորամաս, պարզելու, թե ի՞նչ լուր ունեն տղաներից:
Էջմիածնի N զորամասի դիմաց վաղ առավոտից հավաքված անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ հանդիպելու եկավ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը: Հանդիպումը փակ էր, քանի որ գնդապետ Ասատրյանի պատճառաբանմամբ՝ կան մանրամասներ, որոնք ենթակա չեն հրապարակման:
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես մի քիչ համաձայն չեմ, որ հրաժարական տա ու գնա հանգիստ ապրի, հասարակության համար շատ կարևոր է իմանալ ամենավերջին մանրամասները»,- այսօր Ազգային ժողովի դիմաց ընդդիմության կազմակերպած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
«Եթե մենք գործ ունենայինք հոգեպես առողջ մարդու հետ, եթե մենք գործ ունենայինք հայրենիքի նկատմամբ թեկուզ աննշան սիրո զգացում ունեցող մարդու հետ, հրաժարականի տեքստը պետք է լսեինք անմիջապես նոյեմբերի 10-ին»,- այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն աստղային թվերով վաճառել է Արցախը, իմ տանը հիմա թուրքերն են ապրում, իմ երկրում հիմա թուրքերն են ապրում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Գոհար Գրիգորյանը:
Արցախում զոհված 24-ամյա Գևորգ Մկրտիչի Թորոսյանը Գյումրիից էր, աշխատում էր ոստիկանությունում: Գևորգի քույրը՝ Գայանեն, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց չափազանց բարի ու ընկերասեր անձնավորություն: Պատմեց, որ Գևորգը 7-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Գյումրու օլիմպիական քոլեջում, սիրում էր սպորտը:
«Ծովակն ապրում էր ծնողների, կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ: Երկու աղջիկ ունի՝ 15 և 16 տարեկան, իսկ տղան փոքրն է՝ 8 տարեկան: Ծովակը ոստիկան էր, 2000 թվականից աշխատում էր ոստիկանությունում, արդեն 20 տարի: Շատ բարի, ընկերասեր, կամեցող, գյուղում շատ սիրված և հարգված մարդ էր: սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, իրենք մեկնեցին Արցախ, Շուշիում են եղել»,- պատմեց Սևակը:
«Ինքը բացառիկ մարդ էր, կյանքով լի, շատ ուրախ, կյանքը վայելում էր, սիրում էր կյանքը, խնդիրներն իր համար ոչ մի բան էին»,- Արցախում զոհված 42-ամյա Խաչիկ Վահանի Կարապետյանին այսպես բնութագրեց նրա կինը՝ Ռիտա Պողոսյանը: