«Գերիների հարցը շահարկելով՝ իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է սա». «Իմ քայլ»-ի պատգամավոր
«Շատ կարևոր է, որպեսզի ոչ մի պարագայում թույլ չտանք, որ որևէ մի քաղաքական ուժ կամ քաղաքական խմբակ կարողանա գողանալ ժողովրդի իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների քննադատություններին:
«Շատ կարևոր է, որպեսզի ինքնիշխանությունը հիմնված լինի ժողովրդի քվեի վրա: Ես հիմա չեմ ուզում լարել իրավիճակը, չեմ ուզում ասել, որ, մեղմ ասած, այն մտքերը, որ այստեղ հնչում են՝ ազնիվ չեն, դրանցից ոմանք ժողովրդին խաբելու միտում ունեն, չեմ ուզում շար խորանալ այդ կոնտեքստի մեջ: Թեկուզ հենց գերիների հարցը շահարկելով, ինչ հարց ուզում է լինի՝ շահարկելով, ընդամենը իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է սա…»,- ասաց իմքայլական պատգամավորը: