«Աննա Հակոբյանը գործողությունները հսկում էր բունկերից, իսկ Քյարամյանը կորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը»
«Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
«Թիրախավորված էր, պարզ երևում էր, որ որտեղ Քյարամյանը հայտնվում էր, կողքը սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը: Տպավորություն էր ստեղծվել, որը հետո դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գտնվում էր բունկերում և գործողությունները հսկում էր բունկերից, իսկ Քյարամյանը Շուշիի հանձման գործողությունները հսկում էր դրսում, դա իմ համար միանշանակ է, նա կորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք դրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի հաջողություն, ի պատիվ պարոն Վանեցյանի և մեր զորախմբի տղերքի՝ կորուստներ չունեցանք, մահեր չունեցանք: Նպատակը միանշանակ դա էր, որ վերացներ զորախումբը, վերացներ իրենց ձեռքերով…»,- նշեց ԱԱԾ նախկին աշխատակից Զոհրաբ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ իրենց համար տարօրինակ է եղել, երբ այդ օրերին Շուշիում ո՛չ զորք, ո՛չ ռազմատեխնիկա չի եղել, և, որ իշխանություններն անընդհատ շահարկում են, թե «Հայրենիք» զորախմբի պատճառով է Շուշին հանձնվել.
«Շուշիի պաշտպանության զորախումբ պետք է լիներ, որը պետք է պաշտպաներ Շուշին: Հարգելիներս, դատարկություն Շուշիում, դատարկ, ո՛չ մի զորամիավորում Շուշիի տարածքում չկար: «Հայրենիք» զորախումբը Շուշիից դուրս է եկել ամենավերջում գիշերը՝ 1-ի կողմերը, ընդ որում՝ դուրս ենք եկել Պաշտպանության բանակի Գշխավոր շտաբի կարգադրանքով, որտեղից միանգամից վերադիրքավորվել ենք Շոշ գյուղում, և այնտեղից էլ ամենավերջում «Հայրենիք» զորախումբն է դուրս եկել, դա արդեն ամսի 8-ն էր, երբ ամեն ինչ պարզ էր, մենք ամսի 8-ին արդեն գիտեինք, որ Շուշին տված է, և պատերազմը, այսպես ասած, ավարտված է»:
Մանրամասները՝ տեսանյութում