Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, բացի մարմինների որոնողական խմբերից, 2 խումբ էլ պետք է գնար ողջերի որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջիններին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով տեղանքում առկա մառախուղը:
2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:
«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:
Արմեն (Մելսիկ) և Արսեն (Վիլգեմ) Գեղամյան եղբայրները 9 ամսվա ծառայող էին, երբ սկսվեց պատերազմը: Նրանց հորեղբոր որդին՝ Շուրկա Գեղամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները ծառայում էին Արցախում՝ հրետանային զորամասում:
Արցախում նահատակված մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանն Էջմիածնից էր, եղբայրներից ավագը: 2008 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2012-ին ավարտել էր և որպես սպա՝ ծառայության անցել Արցախի պաշտպանության բանակում:
«6-ն էլ ՄՈԲ-ից են եղել, 6-ի ինքնությունն էլ արդեն պարզել են: Արդեն շարժվել են Երևան, 6 հոգուն էլ բերում են Հերացի, բոլորն էլ անճանաչելի են, բայց ինքնությունները պարզ է: Այսօրվա խմբերը գնացել են՝ Ջաբրայիլ և Սնախ, 2 խումբ է գնացել և որոնողականները՝ ողջերի գծով, վերջիններս դեռ չեն վերադարձել, կգան՝ կիմանանք…»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
«Որևէ նման հարց չի եղել, որևէ հարցաքննություն չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի առնչությամբ նախագահն արդյո՞ք հարցաքննվել է, թե՞ ոչ:
Երեկ Wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է աձակել Ղարաբաղում.
«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:
«Մեզ պետք է 1 վայրկյան շուտ իմանանք Բաքվի բերդի երեխեքի մասին, լիքը գերիներ ունենք»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից Ռոման Գևորգյանը:
Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների հարազատները, պահանջում են, որպեսզի հանդիպում լինի կառավարությունում, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգեցին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության «Coca Cola» է վաճառվում: 168.am-ն այսօր եղել է Երևանի կենտրոնում գտնվող խանութում, պարզել, թե որտեղից են այն ձեռք բերել:
«Այն, որ Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաև մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատի, մարդիկ չեն ուզում աշխատեն, չեն ուզում գործ անեն, չգիտեմ՝ ինչ են ուզում անեն, այս հարցն էլի գցում են հետին պլան»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Երևանում՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում, դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաների երդման արարողությունը: Տնօրեն Սամսոն Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման դպրոց հիմնելու նպատակ վաղուց կար, սակայն հնարավոր եղավ իրագործել 2 ամիս առաջ, ապա ուրախությամբ նշեց, որ այս պահին դպրոցն ունի 60 սան:
«Բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ քաղաքական գործիչների այս պահին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքացիների՝ խաղաղ անհնազանդության ակցիաներին:
Քաղաքացիները շարունակում են ակցիաներ իրականացնել Ազգային ժողովի մուտքերի մոտ: Քիչ առաջ ԱԺ ժամանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, վերջինիս քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով:
Արմեն Խաչատրյանը բորբոքված ասաց, որ ինքը սյունեցի է, և չի կարող նման բան լինել, որ չկարողանա Սյունիք գնալ, ապա դիմելով Մարուքյանին ասաց, թե՝ կարող է դու չկարողանաս գնալ Սյունիք: Իշխանական պատգամավորներն Արմեն Խաչատրյանին դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից, իսկ Մարուքյանը շարունակեց կրկնել, թե ամեն օր էլ կարող է գնալ Սյունիք, և ո՛չ Արմեն Խաչատրյանը, ո՛չ էլ որևէ մեկը չի կարող արգելք հանդիսանալ, ապա դիմեց իշխանությանը.
Վաղ առավոտից Ազգային ժողովի մուտքերը շրջափակած, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պահանջում են դուրս գալ խմբակցությունից, երկրում վերացնել ռազմական դրությունը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Պահանջն է պատգամավորներին՝ վերացնելու ռազմական դրությունը, որովհետև այլևս մեր երկրում ռազմական դրություն պահելու իմաստը չկա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից ԱԺ-ի մուտքերի մոտ քաղաքացիների անհնազանդության ակցիաներին:
«Կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են պատերազմ»,- Արցախում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի խոսքն է՝ պատերազմ մեկնելուց առաջ: Տարոնի մայրը՝ Լաուրան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հայրենասեր էր, յուրահատուկ վերաբերմունք ուներ բանակի և ծառայության նկատամամբ և հենց այդ վեհ զգացումն էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ սեփական դիմումի համաձայն՝ 6 ամիս շուտ մեկնեց ծառայության:
«Նիկոլ դավաճանը ոչ միայն Հայաստանում շարժվելու համար հազարավոր ոստիկանների կարիք ունի, այլ սեփական կաբինետում րոպե ավելի նստատեղը տաք պահելու համար այսքան հազարավոր ոստիկաններին հանել և բերել է այստեղ»,- քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից կառավարության շենքի բոլոր մուտքերը ուժեղացված ռեժիմով հսկող ոստիկաններին:
«Նա մեզ խաբեց, թե՝ փողերը հետ կբերեմ, բայց տվեց հողերը և այդ հողերը տվեց մեր գլխին: Ես գիտեմ, որ հուսահատությունն այն մեծ շռայլությունն է, որ հայերս երբեք իրավունք չունենք մեզ թույլ տալու, բայց շատ դժվար է լինելու, որովհետև շատ բան կարելի է վերականգնել, բայց կորցրած հողերը… շատ դժվար է լինելու, և այդ ծանր հոգսը մենք թողեցինք մեզանից հետո եկողների վրա, սա է դառնությունը, սա է, որ երբեք հնարավոր չէ ներել… Մենք մեղավոր ենք, մենք մեղավոր ենք, որ նա ծնվեց, մենք մեղավոր ենք, որ նա մեծացավ, որովհետև իր հետ աշխատող խմբագիրները, լրագրողներն ասում էին՝ դե լավ, Նիկոլն է, իր լաչառությունն է անում, որովհետև բիզնեսմեններն ասում էին՝ դե լավ, շան պես հաչում է, մի կոպեկ տանք, թող ձայնը կտրի…»:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, թե իրեն հրավիրել են ինչ-որ գործով հարցաքննելու, սակայն չեն մանրամասնել:
«Ես ըստ էության քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել, և առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ ասեմ, որ հարուցված քրեական գործերը ու հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը, նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը, հետևաբար, որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա, հիմա շտապեմ հասնել մեր հանրահավաքին, միանամ մեր ընկերներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Եկել եմ նախարարից պահանջեմ, որ իր մոտ կանչի իմ երեխու կամբատին, շարայինի պետին, բոլորին, ովքեր, որ այդ 6 տղու գլուխը կերել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքված ժամկետային զինծառայողներից մեկի մայրը:
«Փոխանակ իրավիճակը բերենք կայուն դաշտ, ազգային ներուժը համախմբենք, որովհետև պատերազմը չի ավարտվել, որովհետև թշնամին արդեն Սյունիքի դարպասներում է գտնվում, մենք անընդհատ մի նոր գործողություն կատարելով՝ իրավիճակը լարում ենք, քաղաքական հայտարարություններ ենք անում, շատ սխալ իրավական հայտարարություններ ենք անում վարչապետի խոսքերով, որի տակից սերունդներով դուրս չենք գալու, խոսքը սահմանների մասին է, որ վարչապետն ասում է՝ օրենքով է: Օրենքով՝ միջպետական սահմաններ չի հաստատվում, երբե՛ք, թող որևէ մեկին դրանով չխաբի»,- եզրափակեց պատգամավորը:
«Եկել ենք Սյունիք, որ թույլ չտանք դավաճան Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք»,- վաղ առավոտյան միանալով սյունեցիների պահանջին՝ փակելով Տաթև-Գորիս ավտոճանապարհը, ուղիղ եթերում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Վահագն Տեր-Նակալյանը:
«Վերածեցին խանութից գնված օճառի, ամանի փոշու, իրենք չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե դու արդար ես, ազնիվ ես, իրոք ժողովրդի վարչապետն ես, ինչո՞ւ ես ոստիկաններով տեղաշարժվում, դուրս եկ մարդկանց հետ հանդիպման, առանց թիկնազորի, 150 հոգի թիկնազոր ունես, 2000 ոստիկան ես բերել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Վաղ առավոտից սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք չգործի Սյունիք: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այստեղ են, ապա հավելեց, որ Փաշինյանն իզուր է գալիս Սյունիք, նրան չեն լսելու, նա Սյունիքում տեղ չունի.