168.am-ին ահազանգած Թալինի բնակիչը, որը չի ցանկանում ներկայանալ, որպեսզի մարզպետարանից չթիրախավորեն իրեն, քանի որ գրանցված աշխատող է, հայտնում է, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի շրջանի բոլոր համայնքների վստահված անձանց 20.000-ական դրամներ են խոստացել, որը պետք է մինչև ընտրությունների ավարտը փոխանցեին մարդկանց, բայց 1 ամիս է անցել ընտրություններից, բնակիչներից որևէ մեկին դեռ խոստացված գումարները չեն փոխանցել։
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում շարունակվում է քաջարանցի կանանց ստորագրահավաքն ի աջակցությույն համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի։ Քաջարանցի կանայք նաև միասնության կոչ են անում սյունեցիներին, որպեսզի թիկունք կանգնեն Քաջարանի քաղաքապետին․
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Հակառակորդը երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերում 3 ժամից ավելի կրակոցներ է արձակել։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում։
«Գրառումը չեմ էլ տեսել, ամեն դեպքում մեզ մոտ որևէ նման կառույց չկա, որ անօրինական լինի ու մնացած լինի, որը օրինական է, բնականաբար, նրանց նկատմամբ որևէ գործողություն չի կատարվում։ Չկա՛ մի անօրինական կառույց, որի նկատմամբ մենք գործողություն կատարած չլինենք՝ տուգանք և այլ ներգործության միջոցներ, որը քանդելու է՝ քանդել և ապամոնտաժել»։
«Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում կրակոցներ եղան, մոտ կես ժամ կրակեցին, բայց թույլ էր, իսկ գիշերը 23:00-ի մոտերը ահավորկրակոցներ սկսվեցին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Երասխի բնակիչը:
«Երեկ 22։00-ի սահմաններում կրակոցի ձայներ լսեցինք, դուրս եկանք, տեսանք՝ կրակոցներ են։ Շատ կարճ կրակահերթ եղավ ու վերջ։ Տղաներն ասացին՝ դա ավտոմատի կրակոց չէր, այլ ԴՇԿ-ի։ Գյուղից մի հոգի էլ զանգեց, ասաց՝ կրակոցներ են, ասացի՝ հա, իմացանք․․․»։
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեծ որդին՝ Ռոբերտը, 2018 թվականի հունվարին էր զորակոչվել, և քանի որ վարձով էին ապրում, տղան հատուկ ընտրել էր «Ես եմ» ծրագիրը։ Ճիշտ է՝ 2 տարվա փոխարեն՝ 3 տարի պետք է ծառայեր, բայց զորացրվելուց հետո պետությունը 5 միլիոն դրամ էր հատկացնելու, որոշել էր հիպոթեքով բնակարան գնել։
Սիմա Չիտչյանը հունիսի 30-ին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ 2 օրից ռուսական զորքը տեղակայվելու է գյուղում, արդեն տեղն էլ են որոշել, թե որտեղ են տեղադրելու վագոն-տնակները։ Գյուղապետից այսօր հետաքրքրվեցինք, թե արդեն տեղակայվե՞լ է ռուսական զորքը․
«Երեկ երեկոյան ժամերին գյուղի վերևում կրակոցներ են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը:
Կառավարության շենքի դիմաց այսօր վաղ առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, բողոքի ակցիա էին անցկացնում։
Ուղիղ 2 ամիս առաջ՝ մայիսի 13-ից, Երևանում մեկնարկեց կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների շարժական խմբերի գործունեությունը։ Դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնների տարածքում՝ Ռոսիա մոլ, Դալմա Գարդեն մոլ, Մեգա մոլ, Կասկադ, Հյուսիսային պողոտա։
Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը։
Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 4000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղում 1990-ական թվականներից հետո մանկապարտեզ չի գործել, ավելացնելով նաև, որ ամենաուշը 2022 թվականի մայիսին շահագործման կհանձնվի գյուղի մանկապարտեզը:
Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։
2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր. «Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը […]
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
«Գյուղացին հիմա սենց է ապրելու․ ասում է՝ ձեր անասուններն էլ մի վաճառեք, մի մորթեք, սիբիրախտ հիվանդություն է, անասունները վառեք, դուք էլ ձմեռը հետը վառվեք․․․ Ձմեռվա վառելիք էլ չունենք, էն ժամանակ գոնե Արցախից բերում էինք վառելափայտ․․․»։
«Ժողովրդի կեսից շատը դեռ սար չեն հելել՝ խոտհարքի»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ մի քանի օր է, ինչ Սոթքում և Կութում ժողովուրդը սկսել է խոտը քաղել, բայց միայն ներքևի հատվածներում, վերև բարձրանալը դեռ վտանգավոր է․
168.am-ը դեռ դեպքի օրը՝ հունիսի 16-ին, գրել էր, որ ըստ ստացված հավաստի տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով ծառայողական ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից եկող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղեկություն ունե՞ն, որ Toyota Land crauser մակնիշի ավտոմեքենան ծառայողական է․
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում խոտհարքի խնդիրը շարունակում է գյուղացիների համար չլուծված մնալ։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ստիպված դաշտերի ներքևի հատվածում են սկսել խոտը քաղել, սակայն ավելի վերև գտնվող հատված չեն կարող առաջ գնալ՝ ադրբեջանցիների նշանառության տակ կհայտնվեն։
Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունիսի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժանմունք։
Հիշեցնենք, որ այս տարի՝ 2021 թվականի մայիս ամսից, տեղացիները մի քանի անգամ ահազանգել են, որ աղբավայրն այրում են և ամբողջ ծուխը տարածվում է Մասիս քաղաքի և հարակից գյուղերի վրա:
«Բացարձակ վեջները չի։ Եթե ձեր օգնությամբ իրենց ստիպեք, խայտառակ անեք, ինչ-որ տեղ հնարավոր է, բայց այս մարդկանց մտքով սկի չի էլ անցնում։ Ես մշակածս բերքից 25-30 տոննայի կորուստ եմ ունենալու, մոտ 40-50 տոկոսը վնասվել է։ Այսօր սոխերը պետք է 70-80 սմ բարձրության վրա լինեին, բայց 30 սմ էլ չկա, բոլորը ջրի պակասի հետևանք է։ Մենք ամենաքիչը 7-8 օրը մեկ պետք է ջրեինք, բայց վախտ է եղել՝ 20 օրը մեկ հազիվ ջրել ենք․․․ Մի ահավոր վիճակ է։
Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն առաջինը եղել է մանկապարտեզներից մեկից և միանգամից որոշում է կայացվել այսօր փակել մանկապարտեզները, մինչև խնդրին լուծում կտրվի։ Իսկ հարցին՝ արդյոք թունավորման դեպք գրանցվե՞լ է, կա՞ն բուժհաստատություններ տեղափոխված երեխաներ, Իոսիֆ Կուբատյանը պատասխանեց․
Հայաստանի կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
Արարատի մարզի Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը նորից հայտնվել է կրակի ճիրաններում։ Ահազանգը տեսանյութով 168.am-ին է փոխանցել Վեդի քաղաքի բնակիչը, որի այգիները տանող ճանապարհն անցնում է հենց այդ աղբավայրի մոտով։
«Դիմել ենք մեր կորպուսին, պատասխանել են՝ մի քանի օր սպասեք, զորք պետք է ավելացնենք, ու դուք ձեր խոտը կքաղեք,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը, ապա հավելեց,- Կորպուսից (ՊՆ) եկան, նայեցին, գծագիր գծեցին, թե որ տարածքներում են ադրբեջանցիները մոտիկ նստած, որ խոտհարքները չպետք է օգտագործվի, լրիվ դրանք գրեցին ու գնացին, մի 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»։
Հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից մի խումբ քաղաքացիներ գնացել էին Շիրակի մարզի Ազատան համայնք՝ պահանջելու համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի հրաժարականը։