Արցախյան վերջին պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց օրեր առաջ իրենց հետ կատարվածի վերաբերյալ։ Բանն այն է, որ զոհվելուց 10 ամիս անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Տարոնին հետմահու «Մարտական խաչ» շքանշան է շնորհվել, և նրա ծնողներին հրավիրել են, որպեսզի շքանաշանը հանձնեն, սակայն տիկին Լաուրան առաջարկել է, որ ոչ թե իրենք գնան որդու շքանշանը ստանալու, այլ համապատասխան աշխատակիցներն այն տանեն և հանձնեն իրենց։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հերթական անգամ անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել է, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին՝ ասաց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի իր ներկայացրած տեքստի հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և, որ հենց այս հայտարարությունից հետո Սյունիքում նման իրադրություն առաջացավ։
«Մենք մեր բոլոր գործողությունները Պաշտպանության նախարարության հետ համագործակցված ենք անում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։
ՀՀ կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ 2021թ․ հուլիսի 1-ից քաղաքացիներին հնարավորություն է տրվել բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և համապատասխան ծրագրով ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
Արդեն 2 օր է, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը թիրախավորում է ոչ միայն նախկին նախագահներին, այլև մեղադրանքներ է հնչեցնում սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին։
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն ձևակերպմանը, թե ներկայացրել է փաստեր, բայց միշտ պահպանել է անմեղության կանխավարկածը, հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին․
«Հայաստանի Հնարապետության շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք հակասում եք դրան, դուք ու ՀՀ շահերը հակառակ բևեռներում եք»,- Ազգային ժողովի ամբիոնից իշխանությանը դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Միջազգային ասպարեզում երկիրն օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք խաղաղություն հաստատողը. Աղվան Վարդանյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր խմբակցությունների վերջին 1 օրվա հարցերն ու ելույթները լսելով՝ իր մոտ ծիծաղ և ամոթ է առաջանում։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչների գործողություններին և հետևանքներին, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ի՞նչ է սպասվում տուժած գյուղացիներին, որոնք զրկվել են անասուններից։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը, ապա դիմելով Փաշինյանին՝ ասաց․
«Մինիմում 1.5 միլիարդի ներդրում եմ արել, ամեն տարի 25.000, 30.000 դոլար ներդրում ենք արել, տնկիներ ենք գնել, աշխատողներին ենք վճարել։ Եթե ուզում են՝ հրաժարվենք վարձակալությունից, պետք է այդ գումարը փոխհատուցեն»։
«Սերժի ժամանակ պարարտանյութը տալիս էին, սալյարկեն տալիս էին, բայց սրանց ժամանակ դա էլ չկա։ 40 տարի է՝ գյուղատնտեսության ոլորտում եմ աշխատում, բայց սենց բան չէի տեսել, երևի մեկ էլ 90-ական թվականներին՝ մութ ու ցուրտ տարիներին էին սենց ջուր տալիս։ Էս ի՞նչ է կատարվում, մարդ բան չի հասկանում, ամբողջ նագրուզկեն գցել են ժողովրդի վրեն․․․»։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում արդեն 2 օր լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Բնակիչներից Սեդա Գրիգորյանն այսօր բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին: Որոշ ժամանակ անց ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել էր քաղաքացի Վահրամ Ասատրյանի դիմումին ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարարից ստացած նամակը կից գրառմամբ:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Ինչպես տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գրիգորյանը, տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ոստիկանները 4 անձի են բերման ենթարկել:
Օգոստոսի 19-ի գիշերը մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած երեք զինծառայողներից 19-ամյա Գոռ Արտակի Սահակյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, 2021 թվականի առաջին զորակոչով էր մեկնել ծառայության:
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։
Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Ադամ Սահակյանի ծննդյան 25-ամյակի առիթով նրա շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, նաև մարդիկ, որոնք Ադամին ճանաչել են նրա զոհվելուց հետո միայն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում շփման գծի իրավիճակին և ասել․
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը, ըստ նրա, հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են դիմակավորված անձինք մտել Գորիսի համյանքապետարան և որոշակի գործողություններ իրականացնելուց հետո ձերբակալվել Գորիսի 2 փոխքաղաքապետերին՝ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։
Թշնամին կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ։ Բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ադրբեջանցիները սկսել են կրակել ժամը 15։00-ի սահմաններում։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ցանկացած օրինական և անօրինական, հնարավոր և անհնարին ձևով միտում կա, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճ չբերվի այն ճշմարությունը, որը գոյություն ունի ԱԺ նիստերի դահլիճից դուրս։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստին քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն խմ:
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին երեկ գիշերն իրենց գյուղի ուղղությամբ թշնամու իրականացրած սադրիչ գործողությունների մասին։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինտենսիվ կրակոցները կեսգիշերից հետո են միայն դադարել. «Շատ ուժեղ կրակոցներ էին, եթե նախկինում միայն դիրքերի ուղղությամբ էին կրակում, երեկ գյուղն էլ էին թիրախավորել, բայց հիմա իրավիճակը հանգիստ է»:
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3 ժամ է` թշնամին կրակում է Սոթքի ոսկու հանքի և Կութ գյուղի ուղղությամբ:
«Մեզ մոտ երկրաշարժը զգացվել է ու լավ է զգացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։